Արհեստական բանականության կիրառման հնարավորությունը քաղաքացիական դատավարությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.170Keywords:
արհեստական բանականություն, ալգորիթմ, դատավարական ընթացակարգ, սկզբունք, խարտիա, կանխատեսելի արդարադատությունAbstract
Հոդվածում հեղինակն անդրադարձել է դատավարական ընթացակարգերում արհեստական բանականության կիրառման հնարավորությանը։ Այդ նպատակով նախ և առաջ բացահայտել է արհեստական բանականության ալգորիթմների էությունը, դրանց կիրառման առավելությունները և թերությունները, առանձնացրել է այն հնարավոր իրավական ոլորտները, որոնց շրջանակներում կարող են կիրառվել այդ ալգորիթմները։ Առավել մանրամասն քննարկման առկա է դարձվել արհեստական բանականության ալգորիթմների ունակությունն արդարադատության կանխատեսման հարցում։ Միաժամանակ հոդվածում ներկայացվել են Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի կողմից 2018 թվականին ընդունված Դատական համակարգերում և հարակից միջավայրում արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ եվրոպական էթիկական խարտիայով նախատեսված այն հինգ սկզբունքները, որոնք ուղղորդող նշանակություն պետք է ունենան դատավարական ընթացակարգերում արհեստական բանականության ալգորիթմների նախագծման և գործարկման հարցում։
References
Raffaele Giarda, International: Artificial Intelligence in the administration of justice, february 19, 2022, https://www.globalcompliancenews.com/2022/02/19/international-artificial-intelligence-in-the-administration-of-justice310122/
https://rm.coe.int/ethical-charter-en-for-publication-4-december-2018/16808f699c
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.