Ենթաօրենսդրական ակտ ընդունելու՝ «օրենքի հիման վրա» և «լիազորող նորմի» պայմանները

Authors

  • Արթուր Ղամբարյան Հայ-Ռուսական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.007

Keywords:

ենթաօրենսդրական ակտ, օրենքի հիման վրա, լիազորող նորմ, ինքնալիազորման արգելք, սահմանադրական իրավունք, գործադիր իշխանության մարմին, գործառույթներ

Abstract

Այս հոդվածում ուսումնասիրվել են ենթաօրենսդրական ակտ ընդունելու՝ «օրենքի հիման վրա» և «լիազորող նորմի» պայմանների ընդհանուր բնութագիրը և նրանց հարաբերակցությունը ՀՀ սահմանադրական իրավունքում, հաշվի առնելով վերոնշյալ թեմայի վերաբերյալ նաև գերմանական ու ռուսական դոկտրինում առկա մոտեցումները և փորձը, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտով կարգավորվող դեպքերը սահմանելու հստակությունը, ենթաօրենսդրական ակտ ընդունելու կամքի արտահայտման եղանակը և ենթաօրենսդրական ակտ ընդունելու ինքնալիազորման արգելքը: Ընտրված թեմայի արդիականությունը պայմանավորված է գործադիր իշխանության մարմինների կողմից ենթաօրենսդրական ակտ ընդունելու համար օրենսդրական բազայի համակարգային մեկնաբանման բացակայությամբ` հանգեցնելով համապատասխան տերմինների միասնականության չպահպանմանը, վրիպակների առկայությանը, գործադիր իշխանության մարմինների գործառույթների ոչ ճիշտ մեկնաբանմանը և այլ իրավական խնդիրների: Թեմայի ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գործում է ինքնալիազորման արգելքը և «օրենքի հիման վրա» պայմանը, իսկ գործադիր իշխանության մարմինների համար ենթաօրենսդրական ակտ ընդունելը օրենքով սահմանված համապատասխան գործառութային լիազորությունների իրականացման իրավական ձև է, որը կարող է լուծվել միայն նորմատիվ բնույթի ակտերի միջոցով։

Author Biography

Արթուր Ղամբարյան, Հայ-Ռուսական համալսարան

իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր
իրավաբան, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության եւ սահմանադրական
իրավունքի ամբիոնի վարիչ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավունքի ամբիոնի
պրոֆեսոր

References

Рихтер И., Шупперт Г. Ф. «Судебная практика по административному праву». пер. с нем.: Юристъ, 2000, ISBN: 5-7975-0338-7., էջ. 24-34;

Волкова С. Н. Регламентарные акты и их место в системе нормативных правовых актов, Сибирский юридический вестник, 2013, № 4 (63), էջ 11-12;

Чухвичев В. Д. Законодательная техника: учебное пособие, М., ISBN: 978-5-238-02248-2 (в пер.), 2006, էջ 65;э

Дубровин В.Н. Конституции зарубежных стран, М., Юрлитинформ, 2001, ISBN: 5-93295-036-6, էջ 151։

Лундмарк Т.О. Очерки сравнительного правоведения, СПб, Алеф-Пресс, 2022, ISBN: 978-5-9059-6600-21, էջ 439;

Шустров Д. Г. Между Сциллой и Харибдой: конституционный контроль за поправками к Конституции и политика, Вестник Московского университета, Серия 11: Право, 2019, № 2, էջ 94։

Ա․ Ղամբարյան, Ենթաօրենսդրական ակտեր ընդունելու լիազորություն ունեցող մարմինների նույնականացումը ՀՀ-ում, Օրինականություն, 2023, № 133, ISSN 1829-4219, էջեր 61-101;

Գ. Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն և իրավաբա¬նա¬կան մեթոդաբանություն, Եր., 2020, ISBN: 978-9939-1-1108-7, էջ 113;

Պողոսյան Վ․, Սարգսյան Ն․, Հայաստանի Հանրապետության 2015թ. խմբա-գրությամբ Սահմանադրությունը. համառոտ պարզաբանումներ, Եր․, Տիգրան Մեծ, 2016, ISBN: 978-99941-0-772-8, էջ 30։

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ և 10-րդ գլուխների վերաբերյալ նախնական կարծիք, Ստրասբուրգ, 2015, CDL-PI (2015)015rev;

«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծ;

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն;

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը;

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք;

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ և 10-րդ գլուխների վերաբերյալ նախնական կարծիք, Ստրասբուրգ, 2015, CDL-PI (2015)015rev;

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք;

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0) ՀՀ օրենք:

Downloads

Published

2024-06-06

How to Cite

Ղամբարյան Ա. (2024). Ենթաօրենսդրական ակտ ընդունելու՝ «օրենքի հիման վրա» և «լիազորող նորմի» պայմանները. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 7–28. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.007

Issue

Section

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ