Իրավակիրառական տեխնիկայի հասկացության հիմնահարցը իրավաբանական տեխնիկայի տեսության համատեքստում

Authors

  • Սերգեյ Քոչարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.050

Keywords:

իրավաբանական տեխնիկա, իրավական կարգավորման կառուցակարգ, իրավաբանական տեխնոլոգիա, իրավակիրառական տեխնիկա, դասակարգում, տիպաբանություն, իրավաբանական գործունեություն

Abstract

Հոդվածում ուսումնասիրվում են իրավաբանական տեխնիկան տեսակների եւ ենթատեսակների տարանջատման հիմնահարցերը, ներկայացվում են նշված երեւույթի դասակարգման ու տիպաբանության տարբեր վարկածները, հիմնավորվում են իրավաբանական տեխնիկայի՝ որպես իրավաբանական տեխնիկայի ինքնուրույն տեսակի գոյության անհրաժեշտությունը։

Իրավաբանական տեխնիկայի հասկացության հարցում գիտնականների տեսակետներում առկա են որոշակի տարաձայնություններ: Նրանց մի մասն իրավաբանական տեխնիկան հասկանում է միայն որպես նորմաստեղծ տեխնիկա։ Այս մոտեցմանը հակառակվող հեղինակներն իրավաբանական տեխնիկան բնորոշում են լայն՝ որպես ընդհանրապես իրավաբանական փաստաթղթեր պատրաստելու, կազմելու, ձեւակերպելու, դրանք համակարգելու եւ հաշվառելու կանոնների, հնարքների, եղանակների ամբողջություն։
Թվարկված տեսակետները հիմք ընդունելով՝ հոդվածում կատարվել է դրանց խմբավորում՝ ըստ բովանդակության եւ գործունեության ընդգրկման լայնության, եւ
դրանք անվանվել են լայն եւ նեղ մոտեցումներ։ Նեղ մոտեցման կողմնակիցներն այդ
հասկացությունը տարածում են միայն իրավաստեղծագործության ոլորտի վրա եւ
նույնացնում են իրավաբանական ու իրավաստեղծ տեխնիկաներն։

Իրավաբանական տեխնիկա հասկացության տարատեսակ մոտեցումներից առավել ընդունելի է համարվել լայն ու ընդհանուր իմաստով ըմբռնումը, որը ներառում է իրավաբանական գործունեության այլ ոլորտները, ընդհուպ իրավակիրառումը։ Խնդրո առարկա հիմնահարցը հանգեցրել է իրավաբանական տեխնիկայի գոյություն ունեցող տեսակների առանձնացմանը, դրանց դասակարգմանը, բաժանմանը երկտեսակ եւ բազմատեսակ խմբերի, ինչը հնարավորություն է տվել հիմնավորելու իրավակիրառական տեխնիկայի՝
որպես իրավաբանական տեխնիկայի առանձին տեսակի «գոյության իրավունքը»։

Author Biography

Սերգեյ Քոչարյան, Երևանի պետական համալսարան

 իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ պետության եւ իրավունքի
տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ

References

Александров А. С. Юридическая техника – судебная лингвистика – грамматика права // Уголовное судопроизводство. 2006. № 3 (Aleksandrov A. S. Legal Technique – Forensic Linguistics – Law Grammar // Criminal Proceedings. 2006. № 3)

Алексеев С. С. Общая теория права։ учебник – 2-ое изд., - М.։ Проспект, 2009 (Alekseev S. S. General Theory of Law: Textbook – 2nd edition, - M.: Prospekt, 2009)

Алексеев С.С. Общая теория права: в 2 т. М., 1982. Т. 2 (Alekseev S. S. General Theory of Law: in 2 parts, M., 1982 part 2)

Власенко Н.А. Основы законодательной техники. Иркутск, 1995 (Vlasenko N. A. Basics of Legislative Technique. Irkutsk, 1995)

Нашиц А. Правотворчество. Теория и законодательная техника / под ред. Д.А. Керимова. - М., 1974 (Nashic A. Lawmaking. Theory and Legislative Technique / edited by D. A. Kerimova. – M., 1974)

Томин В. А. Юридическая техника: учебное пособие - Санкт-Петербург, 2015 (Tomin V. A. Legal Technique: study guide – Saint Petersburg, 2015)

Шагиева Р. В. Правовая деятельность и ее разновидности в современном российском обществе // Журнал российского права. – 2004. - № 10 (Shagieva R. V. Legal Activity and Its Varieties in Modern Russian Society // Russian Law Journal. – 2004. - № 10)

Шугрина Е. С. Техника юридического письма։ учебно-практическое пособие. - М.: Издательство "Дело", 2000 (Shugrina Ye. S. Legal Writing Technique: educational and practical guide. – M.: Publishing house "Delo", 2000)

Законотворческая техника современной России: состояние, проблемы, совершенствование. Н. Новгород, 2001 (Legislative Technique of Modern Russia: condition, problems, improvements. N. Novgorod, 2001)

Проблемы юридической техники / под ред. В.М. Баранова. Н. Новгород, 2000 (Problems of Legal Technique / edited by V. M. Baranova. N. Novgorod, 2000)

Проблемы теории государства и права։ учебник / под ред. В.М. Сырых. - М., 2008 (Problems of the Theory of State and Law: textbook / edited by V. M. Sirikh. – M., 2008)

Черданцев А. Ф. Теория государства и права. - М., 1999 (Cherdancev A. F. Theory of State and Law – M., 1999)

Кругликов Л. Л., Спиридонова О. Е. Юридические конструкции и символы в уголовном праве. СПб., 2005 (Kruglikov L. L., Spiridonova O. E. Legal Constructions and Symbols in Criminal Law. SPb., 2005)

Кашанина Т. В. Юридическая техника․ - М., "Эксмо", 2007 (Kashanina T. V. Legal Technique. – M., "Eksmo" 2007)

Лызлов Д. Н. Юридическая техника: учебное пособие / Д. Н. Лызлов, В. Ю. Картухин. – М.: Ось-89, 2009 (Lizlov D. N. Legal Technique: study guide / F. N. Lizlov, V. Yu. Kartukhin. – M.: Os-89, 2009)

Суслин Э. В. Юридическая техника : учебное пособие / Э. В. Суслин. – СПб. : СЮА, 2017 (Suslin E. V. Legal Technique: study guide / E.V. Suslin – SPb SYuA, 2017)

Downloads

Published

2024-06-06

How to Cite

Քոչարյան Ս. (2024). Իրավակիրառական տեխնիկայի հասկացության հիմնահարցը իրավաբանական տեխնիկայի տեսության համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 50–59. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.050

Issue

Section

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ