Իրավական պետության և ժողովրդավարության համակարգային հակամարտությունը

Authors

  • Վարդան Այվազյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.060

Keywords:

Համակարգ, հակամարտություն, իրավունքի էություն, ժողովրդավարություն, իրավական համակարգ, սիստեմատեխնիկա, սահմանադրականություն, միջազգային իրավունք, պետություն, ժողովուրդ, հասարակություն

Abstract

Հոդվածում քննարկվում են իրավական պետության և ժողովրդավարության իրավական ամրագրման հայեցակարգային հիմքերն ու պրակտիկ դրսևորումները, որոնց միջև ծագում են բազմաշերտ համակարգային հակամարտություններ: Դրանց կանխարգելման և լուծման կառուցակարգի բացակայությունը առաջացնում է ոչ միայն խրոնիկ լարվածություն, այլև բախումների մեծ հավանականություն, տեղափոխելով այդ հակամարտությունները ավելի խորը և համապատասխանաբար ծայրահեղ մակարդակ, որն ամբողջովին ձևափոխում է ոչ միայն միջազգային հարաբերությունների, այլ ներպետական համակարգի իրավական բնույթն ու հյուսվածքները:

Այդ հակամարտությունները ներկայացվում են հիմնախնդիրը տարբեր հարացույցերով ներկայացնելու մեթոդաբանությամբ: Համակարգային հակամարտությունը ընտրված է որպես մեթոդաբանական հիմք՝ նկարագրելու այն շեղումները, որոնք դրսևորվում են ժողովրդավարական պետության գործառավորման ժամանակ: Նույն տրամաբանությամբ հոդվածում զուգահեռ ներկայացվում են նաև համակարգային հակամարտությունները միջազգային իրավունքի համակարգում:

Հոդվածում որպես համակարգային հակամարտությունների հաղթահարման կառուցակարգ դիտարկվում է սահմանադրականության սիստեմատեխնիկան որպես իրավական ձևաչափ և հիմնարար սկզբունք, որը ոչ միայն հստակորեն սահմանում է պետության և իրավական համակարգի որակի չափանիշները, այլև վեր հանում գործառավորման շեղումները: Միևնույն ժամանակ գիտական հոդվածում ներկայացվում են իրավական պետության և ժողովրդավարության համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը և աստիճանակարգումը, որը հնարավորություն է ընձեռում բացահայտել դրանց էությունը պատճառահետևանքային մակարդակում:

Author Biography

Վարդան Այվազյան, Երևանի պետական համալսարան

իրավագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի
ամբիոնի վարիչ

References

https://www.amerikayidzayn.com/a/7293759.html համացանցային հղումը 30.11.2023 ի դրությամբ:

Кант. Критика чистого разума, Издательство НАУКА, М. 1999, 640 էջ: Kant. Critiqe of Pure Reason, NAUKA Publishing House, M. 1999)

Энтони де Ясаи, Государство, Москва: Челябинск: ИРИСЭН, Социум,2016, 411 էջ: (Anthony de Yasay, State, Moscow: Chelyabinsk: IRISEN, Socium, 2016):

Downloads

Published

2024-06-06

How to Cite

Այվազյան Վ. (2024). Իրավական պետության և ժողովրդավարության համակարգային հակամարտությունը. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 60–69. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.060

Issue

Section

Սահմանադրական իրավունք