Անմեղության քրեադատավարական կանխավարկածն ու մեղավորության քրեաիրավական կանխավարկածը

Authors

  • Գևորգ Բաղդասարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.124

Keywords:

անմեղության կանխավարկած;, ենթադրություն;, ապացուցում;, չփարատված կասկած;, մեղք;, մեղավորության կանխավարկած;, արարքի հակաիրավականություն։

Abstract

Հոդվածը նվիրված է անմեղության կանխավարկածի քրեադատավարական սկզբունքի և մեղավորության քրեաիրավական կանխավարկածի հարաբերակցությանը։ Հեղինակը դրանում նախ բացահայտում է անմեղության կանխավարկածի՝ որպես ապացույցների գնահատման չափանիշի էությունը, այն քննարկում պատշաճ ապացուցման սկզբունքի համատեքստում և փաստում, որ այդ սկզբունքների բովանդակությունը կազմող պահանջներն անհարկի բացարձակացված են և երբեմն՝ անիրագործելի: Հեղինակը պնդում է, որ քրեական դատավարությունում ապացուցման ենթակա որոշ հանգամանքներ, ինչպես մեղավորությունն է կամ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշները, ապացույցի կոնկրետ տեսակներով որպես կանոն ապացուցել հնարավոր չէ:

Այնուհետև հոդվածում ներկայացվում է մեղքի նոր հայեցակարգը, քննարկվում դրա բաղադրիչը հանդիսացող՝ մեղավորության քրեաիրավական կանխավարկածը և արձանագրվում, որ մեղավորության կանխավարկածը հակադրվում է անմեղության կանխավարկածի և պատշաճ ապացուցման սկզբունքներին։

Հեղինակը հիմնավորում է, որ անմեղության քրեադատավարական կանխավարկածի և մեղավորության քրեաիրավական կանխավարկածի հակադրությունը գործնականում լուծված է հօգուտ մեղավորության կանխավարկածի՝ թղթի վրա թողնելով անմեղության կանխավարկածից բխող անիրագործելի այն պահանջը, որ հանցագործությունը մեղավորությամբ կատարելու հանգամանքը ենթակա է ապացուցման վերաբերելի, թույլատրելի ու հավաստի ապացույցների ամբողջությամբ և չի կարող հիմնվել ենթադրությունների վրա։

Author Biography

Գևորգ Բաղդասարյան, Երևանի պետական համալսարան

իրավագիտության թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության եւ
կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, արդարադատության երրորդ դասի պետական
խորհրդական

References

Օգտագործված գրականության ցանկ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Barberà, Messegué and Jabardo v. Spain 10590/83, 06.12.1988թ, § 77 (The decision of the European Court of Human Rights in the case of Barberà, Messegué and Jabardo v. Spain 10590/83 dated 06.12.1988, § 77).

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Salabiaku v. France, 10519/83, 07.10.1988թ․ (The decision of the European Court of Human Rights in the case of Salabiaku v. France, 10519/83, 07.10.1988).

Գևորգ Թոսունյանի և մյուսների վերաբերյալ ՍԴ/0319/01/10 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի մարտի 30-ի որոշումը (The decision of the Court of Cassation of the Republic of Armenia dated March 30, 2016 in the criminal case of Gevorg Tosunyan and others SD/0319/01/10).

Մարտիկ Բոլյանի վերաբերյալ ՎԲ-135/07 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ․ օգոստոսի 30-ի որոշումը (The decision of the Court of Cassation of the Republic of Armenia dated August 30, 2007 in the criminal case of Martik Bolyan VB-135/07):

Գ․ Բաղդասարյան, «Անմեղության կանխավարկածը որպես ապացույցների բավարարության չափանիշ», Պետություն և իրավունք, 2018թ․, 3-4(81-82), էջեր 4-14։

G. Baghdasaryan, “Presumption of innocence as a criterion of sufficiency of evidence”, State and Law, 2018, 3-4(81-82).

ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույց, https://rm.coe.int/new-criminal-code-guideline-arm/1680a72c57 (մուտք 05․03․2024թ․) (Guidance on the interpretation of conceptual approaches and new institutions contained in the new Criminal Code of the Republic of Armenia, https://rm.coe.int/new-criminal-code-guideline-arm/1680a72c57 (access 05․03․2024թ․).

Бабаев В. К., “Презумпций в советском праве”, Горький, Изд-во ГВШ МВД СССР, 1974թ. (Babaev V. K., “Presumptions in Soviet law”, Gorky, Publishing GHS MIA USSR, 1974).

Иоффе О. С., Шаргородский М. Д., “Вопросы теории права”, М., 1961թ․, (Ioffe O. S., Shargorodsky M. D., “Issues of legal theory”, M., 1961).

Каминская В. И., “Учение о правовых презумпциях в уголовном процессе”, М., 1948թ․,(Kaminskaya, V. I., “The Doctrine of legal presumptions in criminal proceedings”, M., 1948).

Коголовский И. Р., “Понятие и признаки правовой презумпции”, Теория и практика общественного развития, 2012թ․, №12, (Kogolovsky I. R., “The concept and signs of legal presumption, Theory and Practice of Social Development, 2012, No.12).

Строгович М. С., “Учение о материальной истине в уголовном процессе”, М. 1947թ․, (Strogovich M. S., “The doctrine of material truth in criminal proceedings”, M. 1947).

Downloads

Published

2024-06-06

How to Cite

Բաղդասարյան Գ. (2024). Անմեղության քրեադատավարական կանխավարկածն ու մեղավորության քրեաիրավական կանխավարկածը. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 124–136. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.124

Issue

Section

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ