ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Authors

  • Ա. Վաղարշյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.003

Keywords:

իրավական համակարգ, իրավունքի ձև, իրավական մշակույթ, կրոնականություն, գործոն, փոխառում, իրավական սովորույթ, դատաստանագիրք, կանոնագիրք, կոդիֆիկացիա, միջազգային մասնավոր իրավունք

Abstract

X-XIV դարերը Հայաստանի քաղաքական պատմության տեսանկյունից բուռն ու անհանգիստ էին։ Պատմաշրջանը սկսվում է Բագրատունյաց թագավորությամբ, որին հաջորդում են բյուզանդական կարճատև նվաճումը, սելջուկյան մոտ մեկդարյա տիրապետությունը, Զաքարյանների իշխանության գալը և ավարտվում է մոնղոլական նվաճումով ու տիրապետությամբ։ Քաղաքական անկայունությունը և ավատատիրական մասնատվածությունն իրենց բացասական ազդեցությունն էին թողնում նաև հայ իրավական մշակույթի վրա, մշակույթ, որի զարգացման արտաքին գործոնն անկախ պետականությունն էր, իսկ ներքինը` երկրի սոցիալ-տնտեսական կյանքը։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում խաղաղության և անկախության ամեն մի կարճատև ժամանակաշրջանում Հայաստանի իրավական կյանքն արձակում էր նոր ծիլեր` ի դեմս գրավոր աղբյուրների։ Այս շրջանի Հայաստանի իրավական համակարգը հիմնական գծերով՝ միջնադարյան, ավատատիրական, կրոնականացված էր։ Դրանում առաջնային իրավական ձևեր էին սովորույթը, աշխարհիկ օրենքները և կանոնական իրավունքը։

Downloads

Published

2016-04-30

How to Cite

Վաղարշյան Ա. (2016). ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(1(19), 3–12. https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.003

Issue

Section

Articles

Most read articles by the same author(s)