ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Տ. Սիմոնյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.028

Keywords:

երիտասարդ հանցագործ, հոգեբանական առանձնահատկություններ, օտարվածություն, ագրեսիա, տագնապայնություն, ժխտողականություն, համեմատական վերլուծություն, բացասական գործոններ

Abstract

Երիտասարդ հանցագործների հոգեբանական առանձնահատկությունները բացահայտելու համար կարևոր է ուսումնասիրել հանցագործ և օրինապաշտ երիտասարդներին բնորոշ ընդհանուր և տարբերիչ գծերը։ Ընդհանրապես, երիտասարդությունն անձի համար անցումային շրջան է, որը բնութագրվում է իր հակասականությամբ և անհանդուրժողականությամբ1 ։ Երիտասարդ տարիքում ամրապնդվում և կայունանում են անձի արժեքային կողմնորոշումները։ Երիտասարդի մեջ ձևավորվում է պահանջմունքների, բարոյաիրավական հայացքների, աշխարհընկալման մի համակարգ, որն առավել հաստատուն է և կարծրացած։ Արդեն ձևավորված արժեքային համակարգը ազդում է երիտասարդի վարքագծի վրա ինչպես առօրյա գործունեության ընթացքում, այնպես էլ բարդ իրադրություններում։ Փաստորեն, անհատի արժեքային կողմնորոշիչները ուղղորդում են նրա գործունեությունը սոցիալական միջավայրում, նպաստում են նրա առավել ընդունելի և օգտակար վարքագծի ընտրությանը2 ։

Downloads

Published

2016-04-30

How to Cite

Սիմոնյան Տ. (2016). ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(1(19), 28–40. https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.028

Issue

Section

Articles