ԱԿՆՀԱՅՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Authors

  • Մ. Մարկոսյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.052

Keywords:

ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հափշտակություն, սեփականության իրավունք, գույքի տիրապետում, քրեական իրավունքի խնդիրները, քրեական օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք

Abstract

Հափշտակությունները ճիշտ որակելու անհրաժեշտ նախադրյալներից մեկը սեփականության քրեաիրավական պաշտպանության շրջանակների հստակեցումն է, ինչը պետք է կատարվի քրեական իրավունքի պաշտպանիչ գործառույթի տեսանկյունից: Այդ առումով որոշակի հետաքրքրություն է ներկայացնում «գողը գողից գողացավ» իրավիճակում անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցը: Ընդհանուր ձևակերպմամբ հարցը հետևյալն է. արդյո՞ք ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հափշտակությունը1 կարելի է համարել սեփականության դեմ ուղղված հանցագործություն: Մեր կարծիքով, այդ հարցն անհրաժեշտ է քննարկել երկու տեսանկյունից՝ 1. երբ հափշտակվող գույքը սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել վերջինիս կամքից անկախ (հափշտակվել կամ շորթվել է), 2. երբ սեփականատերն ինքն է իր գույքը դրել հանցավոր շրջանառության մեջ (տվել է որպես կաշառք, գույքը որպես հատուցում օտարել է այլ հանցավոր «գործարքների» ժամանակ, օրինակ՝ այդ գույքով ապօրինաբար ձեռք է բերել թմրամիջոց, վճարել է վարձու մարդասպանին և այլն):

Downloads

Published

2016-04-30

How to Cite

Մարկոսյան Մ. (2016). ԱԿՆՀԱՅՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(1(19), 52–63. https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.052

Issue

Section

Articles