Իրավական դաստիարակությունը և կրթությունը քաղաքացիական հասարակությունում՝ որպես ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման կարևորագույն պայման

Authors

  • Գ. Ղազինյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.022

Keywords:

քաղաքացիական հասարակություն, իրավական էակ, իրավական նիհիլիզմ, իրավական դաստիարակություն և կրթություն

Abstract

Իրավունքը քաղաքացիական հասարակության ինտեգրման գործոն է, իսկ դրա անդամները նախևառաջ պետք է լինեն իրավական էակներ: Քաղաքացիական հասարա- 27 կության անդամների մյուս հատկանիշները (մասնագիտություն, ազգություն և այլն) ներհատուկ չեն: Ժամանակակից հայկական և հետխորհրդային մյուս հասարակությունների հիմնական խնդիրն օրինականության ու իրավակարգի ճգնաժամն է, որի պատճառներից է բնակչությանը բնորոշ իրավագիտակցության և իրավական մշակույթի ցածր մակարդակը: Իրավական նիհիլիզմը հաղթահարելու հիմնական մեթոդներից մեկը իրավական դաստիարակություն ու կրթության քաղաքացիական և պետական համակարգ ներդնելն է: Այս ակնհայտ դրույթները պետք է կիրառվեն ինչպես կրթական հաստատությունների ստեղծման և գործունեության, այնպես էլ դրանց ներքին իրավական կարգավորման կառուցակարգերում: Ուստի կրթական հաստատությունների գլխավոր նպատակը պետք է լինի իրավական մշակույթով օժտված անձի ձևավորումը, իսկ այդ նպատակին հասնելու միջոցը՝ ընդհանուր իրավական դաստիարակության և կրթության համակարգի ներմուծումը:

Published

2016-04-30

How to Cite

Ղազինյան Գ. (2016). Իրավական դաստիարակությունը և կրթությունը քաղաքացիական հասարակությունում՝ որպես ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման կարևորագույն պայման. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(1(19), 22–27. https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.022

Issue

Section

Articles