ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Authors

  • Գ. Դանիելյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.018

Keywords:

սահմանադրական իրավունքների իրացում, իրավունքի պաշտպանություն, իրավական մշակույթ, իրավունքների իրացման կառուցակարգ, իրավունքների պաշտպանության վարչական եղանակ, իրավունքների պաշտպանության դատական եղանակ, վարչական վարույթ, վարչարարություն

Abstract

Ավանդաբար իրավունքների իրացման և պաշտպանության երաշխիք է համարվում իրավունքների շրջանակի ընդլայնման, իրավունքների սահմանափակման հիմքերի հստակեցման, իրավունքների պաշտպանության կտրվածքով անձին իրատեսական լիազորություններ վերապահելու մեթոդաբանությունը, ինչը, մեր կարծիքով, այնքան էլ համահունչ չէ մարդու իրավունքների իրացման և պաշտպանության արդի մարտահրավերներին: Այս ոլորտում թերևս կան կարծրատիպեր, որոնց հաղթահարումը, մեր կարծիքով, հնարավորություն կտա արմատապես բարելավելու մարդու իրավունքների իրացման ողջ համակարգը: Մարդու իրավունքների անխափան իրացումը նաև պետական իշխանության համակարգի արդյունավետության երաշխիք է, քանզի ապահովում է անհրաժեշտ կանխատեսելիություն և կայունություն: Այս տեսանկյունից համամիտ ենք իրավագետ Վ. Ստեփանյանի հետևյալ դիտարկման հետ. «Բարդ համակարգերի, այդ թվում՝ պետական իշխանության համակարգի արդյունավետ կիրարկման վճռորոշ նախապայմանը դրա կայունությունն է»:

Downloads

Published

2017-09-03

How to Cite

Դանիելյան Գ. (2017). ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(2 (23), 18–32. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.018

Issue

Section

Articles