ԱՆԱՐԴԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.033Keywords:
միանալու պայմանագրեր, ստանդարտ պայմաններով կնքված ապահովագրության պայմանագրեր, անբարեխիղճ պայմաններ, պայմանագրի թույլ կողմ, ողջամիտ ակնկալիք, զգալի անհավասարակշռությունAbstract
Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև պայմանագրի կնքմանը նախորդում են պայմանագրերի պայմանների շուրջ բանակցությունները, դրանց փոխհամաձայնեցումը և պայմանագրի վերջնական տեքստի ձևավորումը: Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող անձինք հասկացան, որ տարբերվող բովանդակությամբ պայմանագրերի կազմումը և իրենց առևտրային շահերին այդ պայմանագրերի համապատասխանեցումը յուրաքանչյուր դեպքում մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում: Ռեսուրսների խնայողության և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նշված անձանց մի մասը սկսեց կազմել բոլոր հաճախորդիների համար ընդհանուր և ստանդարտ բովանդակությամբ պայմանագրեր, որոնց պայմաններն ամբողջությամբ իրենք էին կազմում, և պայմանագրի մյուս կողմը, չմասնակցելով դրան, համաձայնում էր դրա բոլոր պայմաններին: Արդյունքում ձևավորվեց պայմանագրերի առանձին տեսակ, այսպես կոչված` միանալու պայմանագրեր:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.