ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի գիտագործնական մեկնաբանություններ)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.044Keywords:
աշխատանքային օրենսգիրք, աշխատանքային իրավունքների չարաշահման արգելք, իրավունքների բարեխիղճ իրականացում, սովորական աշխատանքային իրավախախտումներAbstract
ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37 հոդվածի համաձայն` գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիu և պարտականությունները կատարելիu պարտավոր են պահպանել oրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է: Օրենսգիրքը չի մեկնաբանում «աշխատանքային իրավունքների չարաշահում» արտահայտությունը1 , ինչի հետևանքով որոշակիորեն դժվարանում է աշխատանքային իրավահարաբերության մասնակցի գործողությունները «աշխատանքային իրավունքների չարաշահում» համարելու հարցի որոշումը, քանի որ տարբեր աշխատակիցների կողմից միևնույն արարքը կատարելը մի դեպքում կարող է համարվել (որակվել) աշխատանքային իրավունքների չարաշահում, մեկ այլ դեպքում` ոչ` դրանից բխող տարբեր հետևանքներով: Ստացվում է, որ բոլորը խոսում են դրա մասին, սակայն ոչ ոք չի ասում, թե դա ինչ է։ Այս առումով առաջանում է իրավունքի չարաշահման էությունն ըմբռնելու և դրա բնորոշ գծերը վեր հանելու անհրաժեշտություն:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.