ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՁԵՎԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ)

Authors

  • Ա. Վաղարշյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.016

Keywords:

Սահմանադրություն, իրավունքների կենսագործում, կառուցակարգ, անմիջական գործողություն, իրավունքների սահմանափակում, որոշակիություն, համաչափություն, պիտանի, անհրաժեշտ, էության անխախտելիություն

Abstract

Մարդու իրավունքների հռչակումից բացի` կարևոր է դրանց կենսագործումը, այսինքն՝ ստեղծվեն բարենպաստ պայմաններ դրանք կյանքի կոչելու համար, ապահովվեն դրանց պահպանությունը և պաշտպանությունը, վերացվեն այն արգելքները, որոնք խանգարում են մարդկանց՝ օգտագործելու իրենց հնարավորությունները: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքները պետք է լինեն երաշխավորված: Մարդու իրավունքների երաշխիքները պայմաններ, կառուցակարգեր, եղանակներ ու միջոցներ են՝ ուղղված իրավունքների և ազատությունների կենսագործմանը, դրանց պահպանությանը և պատշաճ պաշտպանությանը1: Առանց երաշխիքների մարդու իրավունքները կմնան բարի ցանկություն, պատվիրան և չեն կարող կատարել իրենց հասարակական առաքելությունը: Այդ երաշխիքների համակարգում կարևոր տեղ են գրավում իրավականները: Դրանք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված մարդու իրավունքներն են, դրանց իրականացման կարգը, պահպանության և պաշտպանության իրավական միջոցները, կառուցակարգերը2: Հատկապես կարևոր է պատասխանատվությունը մարդու իրավունքները խախտելու համար: Եթե մարդու իրավունքների այլ երաշխիքներն ուղղված են ընդհանուր բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, կատարում են նախադրյալի դեր, ապա իրավական երաշխիքները կոնկրետ են, ուղղակի, ազդեցիկ ու գործուն:

Downloads

Published

2017-12-22

How to Cite

Վաղարշյան Ա. (2017). ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՁԵՎԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ). Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(3 (24), 003–016. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.016

Issue

Section

Articles

Most read articles by the same author(s)