ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.025Keywords:
մտքի, խղճի և կրոնի ազատություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, կրոնական կազմակերպություն, ազգային եկեղեցի, պետական կրոն, դավանանք, կրոնական ուսմունք, ավանդական եկեղեցիAbstract
Սահմանադրական բարեփոխումների առանցքային հարցադրումները առնչվում են նաև կրոնական կառույցների կարգավիճակին և կրոնական ազատության բաղադրիչներին, որոնք էլ ներկայումս օրինաչափորեն հանգեցրել են օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելուն: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մտքի, խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրան հարակից այլ օրենքների նախագծերը1: Սակայն այդ ոլորտին վերաբերող լրջագույն հայեցակարգային լուծումների բացակայության պայմաններում, կարծում ենք, պարզապես հնարավոր չէ ակնկալել համարժեք ու հիմնավորված օրենսդրական կարգավորումներ: Ընդհանրապես կրոնին առնչվող եզրույթների, իրավական ինստիտուտների մասին դեռևս հնարավոր չէ միասնական մոտեցումներ առանձնացնել ոչ միայն իրավական ակտերում, այդ թվում միջազգային իրավունքի փաստաթղթերում, այլև իրավագիտական և կրոնագիտական աղբյուրներում: Այս իրավիճակը միանգամայն ըմբռնելի և կանխատեսելի է, քանի որ նշված հարցադրումները, տարաբնույթ աշխարհաքաղաքական շարժառիթներով պայմանավորված, հայտնվել են գաղափարախոսության անհամեմատ սուր տարաձայնությունների կիզակետում: Կրոնական ուսմունքների, դավանաբանական ուղղությունների և դրանց իրացմանը կոչված կրոնական կազմակերպությունների նկատմամբ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին ուժերի հետաքրքրությունը չափազանաց մեծ է, քանզի դրանք ընկալվում են որպես հանրության ինքնագիտակցության ձևավորումը կանխորոշող հզորագույն լծակներ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2017 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.