ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ 1990-1995 ԹԹ.
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2018.25.1.003Keywords:
գործառույթ, խնդիր, անվտանգություն, պաշտպանություն, անվտանգաբանություն, գործառույթների տեսություն, անվտանգության հայեցակարգ, անվտանգության պլանավորում, կառավարումAbstract
Պետության գործառական կողմերը նշելու համար պետականագիտության մեջ օգտագործում են հիմնականում «պետության գործառույթ» (խորհրդային և հետխորհրդային տարածքում), ինչպես նաև «պետության խնդիրներ (կամ նպատակներ)» հասկացությունները: Վերջինն ավելի շատ տարածված է արևմտաեվրոպական պետաիրավական ուսմունքներում: Հայաստանյան պետականագիտության մեջ հասարակության և պետության առջև եղած խնդիրների տեսական իմաստավորումը կատարվում է խնդրի լուծմանն ուղղված գործառույթ, գործառույթի իրականացման ձևեր և մեթոդներ կատեգորիաների համակցության միջոցով: Բացի այդ, եթե խորհրդային և հետխորհրդային պետականագիտության մեջ պետության գործառույթները բաժանվում են ներքինի և արտաքինի, ապա եվրոպականում «պետության գործառույթների հարցը գործնականում չի քննարկվում: Որպես կանոն՝ այստեղ խոսքը պետության խնդիրների ու նպատակների մասին է»:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2018 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.