ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2018.25.1.014Keywords:
ապացուցում, ապացուցման բեռ, ապացուցելու պարտականություն, իրավահիմնավորող փաստեր, իրավախոչընդոտող փաստեր, հասարակ ժխտում, պարտավորությունը կատարելու փաստի ապացուցում, պարտավորության ոչ պատշաճ կատարման փաստի ապացուցումAbstract
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունվել է 2018 թ. փետրվարի 9-ին և ուժի մեջ է մտնելու Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու պահից։ Այն փոխարինելու է 1999 թ.-ից գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին1, որի կիրառման շուրջ քսանամյա փորձը ցույց է տալիս, որ իրավունքների պաշտպանության դատական ընթացակարգի արդյունավետության կարևորագույն «ցուցիչներից» են դատական վարույթի որոշակիությունը և կանխատեսելիությունը, «խաղի» հստակ կանոնների և դատական հայեցողությունը սահմանափակող կարգավորումների առկայությունը: Ներկայումս գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի ապացուցման ընթացակարգը կարգավորող նորմերի համակարգը, հիմքում չունենալով հայեցակարգային որոշակի մոտեցումներ, քննադատության չի դիմանում: Բացառություն չեն նաև ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու կանոնները, որոնք, դատական պաշտպանության ընթացակարգում առանցքային նշանակություն ունենալով հանդերձ, չեն կարգավորում գործնականում ծագող բազմաթիվ խնդիրներ՝ դրանց լուծումը թողնելով գործը քննող դատարանի հայեցողությանը կամ բարձրագույն դատական ատյանին: Թերևս դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ դատական պրակտիկայում բավականին հաճախ են դեպքերը, երբ վերադաս դատական ատյանները բողոքարկվող դատական ակտերը բեկանում են այն պատճառաբանությամբ, որ դրանք կայացնելիս դատարանը գործին մասնակցող անձանց միջև սխալ է բաշխել ապացուցման բեռը՝ կողմերից մեկի վրա դնելով այնպիսի փաստեր ապացուցելու բեռ, որի պարտականություն նա չէր կրում:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2018 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.