ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2018.25.1.045Keywords:
Սահմանադրություն, օրենսդրություն, տնտեսական, գործարարական, ձեռնարկատիրական գործունեություն, իրավունք, կարգավորումAbstract
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս օրենսդրական լայնածավալ փոփոխություններ են կատարվում. երկիրը անցնում է խորհրդարանական կառավարման, հիմնավորապես փոխվում են ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության և դատական օրենսգրքրը, 2018 թ. հունվարի մեկին ուժի մեջ է մտել հարկային նոր օրենսգիրքը1: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության2 փոփոխություններով երկրի հիմնական օրենքի 59 հոդվածի 1-ին մասով արդեն նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, այդ թվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս դրույթը գրեթե կրկնում է նախկինում գործող Սահմանադրության 33.1 հոդվածը, որը նույնպես ամրագրում էր «բիզնեսով»3 զբաղվելու սահմանադրական իրավունքը, սակայն մի էական վերապահումով. բանն այն է, որ գործող սահմանադրաիրավական նորմով յուրաքանչյուրին ազատորեն իրավունք է վերապահվում զբաղվելու տնտեսական, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ4, այսինքն՝ կատարված փոփոխություններով ձեռնարկատիրական գործունեությունն արդեն դիտվում է որպես տնտեսական գործունեության տարատեսակ։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2018 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.