ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Authors

  • Ա. Մանասյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.25.1.065

Keywords:

սահմանադրական զարգացումների սահմանադրականություն, սահմանադրական փոփոխություններ, սահմանադրական կայունություն, Սահմանադրության զարգացում, կայուն ժողովրդավարություն

Abstract

Առաջին հայացքից «սահմանադրական զարգացումների սահմանադրականության» գաղափարը կարող է պարադոքսալ հնչել, քանզի կարող է թվալ, թե խոսքը իրավաբանական նույն ուժն ու նշանակությունն ունեցող երևույթների կամ ակտերի մասին է, որ հնարավոր չէ երաշխավորել սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը, և որ այն անբովանդակ հասկացություն է: Կարծում ենք, սակայն, որ «սահմանադրական զարգացումների սահմանադրականության» գաղափարը սահմանադրականության երաշխավորման կարևորագույն բաղադրատարրերից է, ունի հստակ բովանդակություն և բացառիկ կարևորություն կայուն ժողովրդավարության տեսանկյունից: Մեր գիտական աշխատանքներում արդեն նշել ենք, որ զարգացում ունենալու համար Սահմանադրության փոփոխությունները պետք է կրեն որակական բնույթ, այսինքն՝ տեղի ունենա անցում համակարգի մի որակից մեկ այլ որակի, և առաջանա համակարգի, տվյալ պարագայում՝ Սահմանադրության որակապես նոր վիճակ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Սահմանադրության զարգացում» հասկացությունը ենթադրում է այնպիսի փոփոխություններ, որոնց պայմաններում պահպանվում է համակարգի հիմնական որակը՝ Սահմանադրության «միջուկը»: Պատճառն այն է, որ ցանկացած ամբողջական համակարգ ունի մի ինտեգրատիվ որակ, որը ձևավորում է այն ելակետային վիճակը, որից էլ տեղի են ունենում անցումները նոր վիճակների: Հետևաբար, որակական այդ առանձնահատկության բացակայության դեպքում օբյեկտը դադարում է քննարկվող որոշակի համակարգը լինելուց, ուստի, բնականաբար, հնարավոր չէ խոսել նաև վերջինիս զարգացման մասին:

Downloads

Published

2018-03-20

How to Cite

Մանասյան Ա. (2018). ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(1(25), 65–70. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.25.1.065

Issue

Section

Articles