ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Authors

  • Գ. Բեքմեզյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.026

Keywords:

ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ, վնաս, հատուցում, տուժող

Abstract

Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների հետևանքով պատճառված վնասի հատուցումը քաղաքացիական իրավունքի առանց մեղքի պատասխանատվության ինստիտուտի առանցքային ճյուղերից է։ Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի խնդիրը հատկապես լայն արձագանք ստացավ և կարգավորման անհրաժեշտություն զգաց 20-րդ դարի երկրորդ կեսերից, երբ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ավելացող ծավալները վերջնական սպառողին դրեցին դժվարին կացության մեջ։ Խնդրի էությունն այն էր, որ ապրանքի վերջնական սպառողը ապրանքը գնում էր ոչ թե արտադրողից, այլ վաճառողից, որը շատ դեպքերում մատակարարման շղթայում մի քանի քայլ հեռու էր գտնվում արտադրողից։ Ապրանքների արտադրության գործընթանցը հայտնի էր միայն արտադրողին և անծանոթ՝ վաճառողի ու սպառողի համար։ Եթե սպառողը վնասվեր ձեռք բերած ապրանքից, ապա առաջին պատասխանողը վաճառողն էր լինելու։ Վաճառողի պատասխանատվությունը լինելու էր պայմանագրային՝ համաձայն գնորդի և վաճառողի միջև կնքված պայմանագրի և տրված երաշխավորության, որը ամեն դեպքում չէր կարող բավարարել տուժողի բոլոր պահանջները՝ պայմանավորված պայմանագրային պատասխանատվության որոշակի սահմանափակումներով և վաճառողի ֆինանսական կարողություններով։ Իսկ այն դեպքում, եթե տուժողը որոշեր վնասի հատուցումը ստանալ արտադրողից արտապայմանագրային պատասխանատվության կանոններով, ապա դա վերածվելու էր երկարատև պայքարի, որում տուժողը նախ և առաջ պետք է ապացուցեր արտադրողի մեղքը կամ անզգուշությունը1։

Downloads

Published

2018-09-20

How to Cite

Բեքմեզյան Գ. (2018). ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(2 (26), 26–35. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.026

Issue

Section

Articles