ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Authors

  • Վ. Ենգիբարյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.045

Keywords:

քննչական փորձարարություն, քրեական գործ, նախաքննություն, քննիչ, քննչական գործողություն, փաստի ստուգում, ապացույց

Abstract

Քրեական գործի քննության ընթացքում ապացույցների հավաքման, ստուգման, գնահատման և օգտագործման նպատակով երբեմն կարիք է զգացվում որոշակի փորձնական ու ստուգողական բնույթի գործողություններ կատարելու, որով էլ պայմանավորված են քննչական գործողությունների համակարգում քննչական փորձարարության կարևոր տեղն ու դերը: Մասնագիտական գրականության մեջ «քննչական փորձարարություն» հասկացության վերաբերյալ ձևավորված միասնական մոտեցում գոյություն չունի: Որոշ հեղինակներ գտնում են, որ քննչական փորձարարությունը ինչպես ինքնուրույն գործողություն է (քննչական, դատական, օպերատիվ-հետախուզական), այնպես էլ այլ գործողության կամ փոխկապակցված համալիր գործողությունների իրականացման ընթացքում կիրառվող հնարք է (օրինակ՝ դեպքի տեղի զննության) կամ էլ փորձագիտական հետազոտության բաղկացուցիչ մաս է (փուլ)1: Մյուս տեսակետի կողմնակիցները քննչական փորձարարությունը համարում են ինքնուրույն քննչական գործողություն, որը մյուս քննչական գործողություններից տարբերվում է բովանդակությամբ, խնդիրներով և կատարման տակտիկայով2: Ընդ որում՝ առաջին տեսակետի կողմնակիցները հնարավոր են համարում քննչական փորձարարությունը միաժամանակ դիտարկել որպես հնարք:

Downloads

Published

2018-09-20

How to Cite

Ենգիբարյան Վ. (2018). ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(2 (26), 45–57. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.045

Issue

Section

Articles