ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ (1938-2005) ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Կ. Ամիրյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.003

Keywords:

Վլադիկ Ներսեսյանց, գիտնական, ազատական-իրավական հայեցակարգ, ցիվիլիզմի մանիֆեստ

Abstract

Ծնվել է 02.10.1938 թ. Ստեփանակերտ քաղաքում: Մանուկ հասակում զրկվում է հորից. վերջինս ժամանակի բռնաճնշումների զոհ է դառնում, 1941 թ. ձերբակալվում է և հավանաբար գնդակահարվում: Ներսեսյանցի կենսագրությունն ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ իրավունքի փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է եղել նրա հոր ձերբակալությամբ, որին հայրենիքի դավաճան են որակել: Ինչպես պատմում է Ներսեսյանցի եղբայրը, Ներսեսյանցի ծնվելուց դեռ տարիներ առաջ հայրը կարծիք է հայտնել, որ իրենց ընտանիքն առանձնապես ոչնչով երբևէ աչքի չի ընկնի: Իսկ երբ ծնվում է Վլադիկ որդին, հայրն ասում է՝ նա կփառավորի մեր ընտանիքը: Հայրը նույնիսկ որդու ազգանվանը հավելում է ց՝ Ներսեսյանց: Ներսեսյանցն ամուսնացած էր Վալենտինա Լապաևայի հետ, ով իրավունքի տեսության և սոցիոլոգիայի մասնագետ էր: Ներսեսյանցը 1955 թ. Երևանում ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, հետո մեկնել է Մոսկվա, ընդունվել ինչ-որ տեխնիկական բուհ: Սակայն կարճ ժամանակ անց նա վերադարձել է Երևան, աշխատել գործարանում, մեկ տարի անց նորից մեկնել է Մոսկվա: Այստեղ նա ցանկացել է ընդունվել փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն, որպես ազգի թշնամու որդու, նրա փաստաթղթերը չեն ընդունել: Նա ստիպված ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ավարտելուց հետո շուրջ երկու տարի զբաղվել է փաստաբանությամբ: 1965-1970 թթ. աշխատել է «Սովետական պետություն և իրավունք» թերթում, այնուհետև դարձել ԽՍՀՄ ԳԱ Իրավունքի և պետության ինստիտուտի ավագ գիտաշխատող:

Downloads

Published

2018-12-28

How to Cite

Ամիրյան Կ. (2018). ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ (1938-2005) ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(3(27), 3–6. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.003

Issue

Section

Articles