ԱԶԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐՈՒՄ

Authors

  • Գ. Դանիելյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.023

Keywords:

իրավական ժառանգություն, իրավական օրենք, իրավունքի փիլիսոփայություն, բնական իրավունք, «կոշտ» պրակտիկա, «մաքուր» գաղափար, ցիվիլիզմ

Abstract

XVIII-XIX դարերը կարելի է համարել իրավունքի փիլիսոփայության հորդառատ անձրև, քանզի երկու հարյուրամյակի ընթացքում ասպարեզ եկան այնպիսի հանճարեղ մտածողներ, ինչպիսիք են Հ. Գրացիոսը, Ֆ. Բեկոնը, Թ. Հոբսը, Ռ. Դեկարտը, Ջ. Լոկը, Շ. Լ. Մոնտեսքյոն, Ժ.-Ժ. Ռուսսոն, Ի. Կանտը, Գ. Հեգելը, Կ. Մարքսը, Օ. Կոնթը և այլք: Այս խոշոր մտածողներից ամեն մեկն ստեղծեց փիլիսոփայական իր հայեցակարգը: Քանի որ նոր դարաշրջանում կրոնական աշխարհայացքին փոխարինել էր իրավաբանականը, ապա նրանցից ամեն մեկն իր փիլիսոփայական հայեցակարգը տեղայնացրեց իրավական ոլորտում, ընդհանուր փիլիսոփայական հայեցակարգից ածանցեց իրավունքի իր յուրահատուկ փիլիսոփայությունը: Հետևաբար, այդ ժամանակաշըրջանն իսկապես կարելի է համարել իրավական փիլիսոփայության հայեցակարգերի ոսկե դարաշրջան: Իրավական փիլիսոփայության այդ հորձանուտում և դրանից հետո ձևավորված իրավական ուսմունքների հերթագայության պատմական ընթացքում Վ. Ներսեսյանցի թողած ժառանգությունը գնահատելու համար անհրաժեշտ ենք համարում առաջ քաշել որոշակի չափանիշներ և փորձել դրանցով արժևորել նրա ազատական-իրավաբանական ուսմունքը: Իրավունքի յուրաքանչյուր փիլիսոփայություն ուսումնասիրելիս անհրաժեշտ է ելնել որոշակի մոտեցումներից, այն է՝ ա) ուսմունքի առաջացման պատմական պայմանները, բ) հարաբերակցությունը նախորդ և հաջորդ ուսմունքների հետ, գ) փիլիսոփայական հայեցակարգի համընդհանրությունը (ունիվերսալությունը), այսինքն՝ ունակությունը ներառելու և կլանելու համաշխարհային պատմական զարգացման բոլոր և հատկապես նոր երևույթներն ու դրանց դրսևորումները, իմաստավորելու դրանք իր փիլիսոփայական հայեցակարգում, դ) ստեղծողի անհատականությունը, ե) կոնկրետ երկրի, այդ թվում նաև Հայաստանի, գործնական պետաիրավական քաղաքականության համար դրա նշանակությունը:

Downloads

Published

2018-12-28

How to Cite

Դանիելյան Գ. . (2018). ԱԶԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐՈՒՄ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(3(27), 23–40. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.023

Issue

Section

Articles