ՑԻՎԻԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԸ ՀԱՅ ԱԶԳԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

  • Տ. Սիմոնյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.055

Keywords:

քաղաքակրթական հասունացում, քաղաքացիական սեփականություն, սոցիալիստական սեփականություն, հասարակական գիտակցություն, հասարակական պահանջ, «Ցիվիլիզմի մանիֆեստ»

Abstract

Մարդկության պատմության ընթացքում շատ են եղել հասարակությունները ձևափոխելու, դրանցում առավել նախընտրելի տարբերակներ կենսագործելու տեսություններ, ինչպես նաև դրանք կիրառելու փորձեր։ Որոշ դեպքերում դրանք հաջողվել են մասնակիորեն, երբեմն էլ ձախողվել։ Գրեթե ոչ մի դեպքում, սակայն, առանձին տեսության և առանձին նախընտրելի հասարակարգի ամբողջական կենսագործում չի եղել։ Եվ դրա հիմնական պատճառն առաջ քաշված տեսական պատկերացումների և իդեալական գաղափարների՝ առանձին վերցրած ազգի, հասարակության կեցույթում գործնականում լիարժեքորեն կենսագործելու անհնարինությունն է եղել։ Սա բացատրվում է նաև նրանով, որ ազգերն ու հասարակությունները, լինելով համաշխարհային գործընթացների փոխազդեցության ներքո, ազդելով և ազդվելով արտաքին աշխարհի գործոններից, այնուամենայնիվ ունեն կեցության ընկալման սեփական «ժամանակը»1։ Եվ որևէ տեսություն, ինչ-որ հասարակարգի պատկերացում դժվար թե կարողանան դառնալ մի ամբողջ ազգի ու հասարակության կեցության «շապիկ», եթե դրանք չեն բխում ազգային էությունից և չեն ձևավորվում այդ ազգի քաղաքակրթական հասունացման ընթացքում։

Downloads

Published

2018-12-28

How to Cite

Սիմոնյան Տ. (2018). ՑԻՎԻԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԸ ՀԱՅ ԱԶԳԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(3(27), 55–59. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.055

Issue

Section

Articles