Արհեստական բանականության կիրառման հնարավորությունը քաղաքացիական դատավարությունում

Հեղինակներ

  • Աշխեն Ղարսլյան Երևանի Պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.170

Բանալի բառեր-:

արհեստական բանականություն, ալգորիթմ, դատավարական ընթացակարգ, սկզբունք, խարտիա, կանխատեսելի արդարադատություն

Ամփոփում

Հոդվածում հեղինակն անդրադարձել է դատավարական ընթացակարգերում արհեստական բանականության կիրառման հնարավորությանը։ Այդ նպատակով նախ և առաջ բացահայտել է արհեստական բանականության ալգորիթմների էությունը, դրանց կիրառման առավելությունները և թերությունները, առանձնացրել է այն հնարավոր իրավական ոլորտները, որոնց շրջանակներում կարող են կիրառվել այդ ալգորիթմները։ Առավել մանրամասն քննարկման առկա է դարձվել արհեստական բանականության ալգորիթմների ունակությունն արդարադատության կանխատեսման հարցում։ Միաժամանակ հոդվածում ներկայացվել են Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի կողմից 2018 թվականին ընդունված Դատական համակարգերում և հարակից միջավայրում արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ եվրոպական էթիկական խարտիայով նախատեսված այն հինգ սկզբունքները, որոնք ուղղորդող նշանակություն պետք է ունենան դատավարական ընթացակարգերում արհեստական բանականության ալգորիթմների նախագծման և գործարկման հարցում։

Հեղինակի կենսագրությունը

  • Աշխեն Ղարսլյան, Երևանի Պետական համալսարան

    իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-14

Թողարկում

Բաժին

Civil Procedure

Ինչպես մեջբերել

Ղարսլյան Ա. (2023). Արհեստական բանականության կիրառման հնարավորությունը քաղաքացիական դատավարությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 14(2 (39), 170-176. https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.170