ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.042Բանալի բառեր-:
դատական իշխանության անկախություն, Արդարադարտության խորհուրդ, Բարձրագույն դատական խորհուրդ, դատավոր անդամներ, ոչ դատավոր անդամներ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ նախագահԱմփոփում
Իրական ժողովրդավարական և իրավական պետության ձևավորումը անհնար է առանց ուժեղ և անկախ դատական իշխանության։ Դատական իշխանության անկախության և ինքնուրույնության սկզբունքի իրացածության աստիճանը իրավական պետության կայացածության և ժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի ցուցանիշն է1։ Դատական իշխանության անկախությունն իրապես ժողովրդավարական հասարակության անկյունաքարային հիմքերից մեկն է։ Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության ձևավորման պահանջը կենսական անհրաժեշտություն է դարձնում անկախ դատական իշխանության ամրապնդումը: Այս իրողության վառ ապացույցն է այն, որ մեր երկրում դատաիրավական և մասնավորապես վերջին սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական իշխանության կազմակերպական, գործառութային անկախության ապահովման խնդիրներն առանձնակի ուշադրության են արժանացել: Խնդրի արդիականության մասին է վկայում նաև դատական իշխանության անկախության ամենատարբեր հայեցակետների վերաբերյալ միջազգային հարուստ նյութի առկայությունը:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2017 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.