«Համատեղ մենակությունը» որպես տեղեկատվական դարաշրջանի ֆենոմեն
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.020Բանալի բառեր-:
տեղեկատվական հասարակություն, մենակություն, սմարթֆոն, հաղորդակցություն, սոցիալական մեդիա, փոքրիկ զրույց, էթիկական դիզայն, տեղեկատվական պղպջակԱմփոփում
Թվային տեխնոլոգիաները խոստանում են մարդկանց միավորել, սակայն հաճախ դրանք հակառակ արդյունքն են տալիս՝ խորացնելով մենակության զգացումը: Սոցիալական մեդիայի և ակնթարթային հաղորդագրությունների միջոցով մշտական առցանց ներկայությունը հանգեցնում է մակերեսային, իմաստազուրկ փոխազդեցությունների: Այս իրավիճակը ծնում է յուրօրինակ պարադոքս՝ «համատեղ մենակություն», երբ մարդիկ իրենց մեկուսացած են զգում նույնիսկ խոշոր քաղաքների բազմության մեջ կամ համացանցի ամենաակտիվ հարթակներում՝ չնայած թվային կապի առկայությանը:
Հոդվածը ոչ միայն քննում է թվային օտարացման սոցիալական և հոգեբանական հետևանքները, այլև վեր է հանում մենակության հիմնախնդրի փիլիսոփայական տեսանկյունները: Հատուկ ուշադրություն է դարձվում դեռահասների վրա թվային տեխնոլոգիաների ազդեցությանը: Սմարթֆոնների և սոցիալական մեդիայի մշտական օգտագործումը նվազեցնում է անձնական շփումների հաճախականությունն ու որակը՝ խոչընդոտելով կարեկցանքի, ինքնավերլուծության և հուզական ինքնարտահայտման կարողությունների զարգացմանը: Արդյունքում, դեռահասները հաճախ խուսափում են իրական կյանքում հաղորդակցվելուց՝ նախընտրելով թվային փոխազդեցությունները, ինչն էլ ավելի է խորացնում մենակության զգացումն ու սոցիալական մեկուսացումը:
Հոդվածն առաջարկում է խնդրի բազմաշերտ լուծումներ՝ ներառելով հասարակության տարբեր մակարդակներում իրականացվող միջոցառումներ: Դրանք ուղղված են մարդկային անմիջական փոխազդեցությունների վերականգնմանը և թվային անջատվածության հետագա խորացման կանխարգելմանը՝ նպատակ ունենալով վերահաստատել իրական, իմաստալից կապերի կարևորությունը մեր թվայնացված աշխարհում:
Հղումներ
Мак-Люэн М., Галактика гутенберга. Сотворение человека печатной культуры, Ника-Центр, 2003, էջ 27։
Hertz N., The Lonely Century: How to Restore Human Connection in a World That's Pulling Apart, New York, 2021, էջ 8։
Թորո Հ. Դ., Ուոլդեն, կամ կյանքն անտառում, Եր. 2019, էջ 158-169։
Сартр Ж. П., Бытые и ничто, М., 2000, էջ 559։
Хайдеггер М., Бытие и время, Фолио 2003, էջ 287։
Дюркгейм Э., Самоубийство: Социологический этюд, М.: Мысль, 1994, էջ 298։
Малиновский Б., Проблема значения в примитивных языках // Эпистемология и философия науки. 2005. №3., էջ 213։
Turkle Sh., Alone together: why we expect more from technology and less from each other, Basic books, 2011, էջ 178։
Kushlev H. et al., Smartphones Reduce Smiles Between Strangers // Computers in Human Behavior , 91, February, 2019, էջ 12–16։
Ավետիսյան Ղ., Սահմանը որպես «յուրայինի» և «օտարի» տարբաժանման ու ինքնաճանաչման գործոն // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 2019, N 1 (28), էջ 48
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.