Սոցիալական կյանքի բեմականացման էկզիստենցիալ գինը. մարդը գոյաբանական ծուղակում

Հեղինակներ

  • Էդվարդ Հարությունյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.005

Բանալի բառեր-:

սոցիալական նախագիծ, բեմականացված հասարակություն, ՈՒրիշը, գոյաբանական ծուղակ, էկզիստենցիալ ճակատագիր, սուբյեկտի մահը, դիմակ, դեր, կեղծանմանակում, նույնականություն

Ամփոփում

Հոդվածում քննարկվում են մարդկային կեցության անավարտության և սոցիալական գոյաբանության առանձնահատկության խնդիրները սոցիալական նախագծի համատեքստում։   Սոցիալական գոյաբանությունը      համակեցության կազմակերպման, ինչպես նաև տնտեսական, քաղաքական ու սոցիոմշակութային կյանքի կանոնակարգման «սահմանադիր»  իրավասություններով  օժտված  ամբողջական մի համակարգ է, որի շրջանակներում     մշտապես բախվում են մարդու բնութենական ու մետաֆիզիկական  ինքնությունները։   Ողջ բանն այն է, որ միայն «կենսաբանական տնտեսությունից» «մետաֆիզիկական տնտեսության» անցնելու միջոցով մարդը կարող է հաստատել իր գոյաբանական մեծությունը, ձեռք բերել մետաֆիզիկական ինքնություն և դառնալ սոցիալական սուբյեկտ։ Բայց     սուբյեկտի իրավասություններ  ձեռք բերելու համար մարդը պետք է նույնականանա իր կարգավիճակից ածանցյալ սոցիալական դերին և    լինի այնպիսին, ինչպիսին նրան ուզում է տեսնել տվյալ սոցիալական  համակարգը։      

                Իսկ դա նշանակում է, որ հանրային  կյանքի  բեմականացման մեջ   մարդու սոցիալական գոյությունը զրկված է տարբերություններից, քանի որ  «խաղացողը»     ոչ թե ինքնուրույն սուբյեկտ է,  այլ      սոցիալական համակարգի պատվերով ձևավորված և նրան ենթակա խամաճիկ մարմնավորում է կամ՝ սուբյեկտին ներկայացնող մեռյալ դիմակ: Ի դեպ, սոցիոմշակութային համատեքստում  «սուբյեկտի մահվան» այս ֆենոմենի դրսևորման առանձնահատկությունները բացահայտելու համար անհրաժեշտ է       տվյալ վիճակի   ընթացակարգային դիտարկումից  անցնել գոյություն ունեցող սոցիալական ինստիտուտներից ածանցյալ կարգավիճակի (դերի) կառուցվածքային դիտարկմանը, և ցույց տալ, որ դերը ոչ միայն    մարդկային կեցության սահմանադիր սկզբունք է, այլև դիմակ է, որի միջոցով կարելի է ներկայացնել կամ քողարկել մարդկային անհատականությունը։  Ինչը և արված է։

Հեղինակի կենսագրությունը

  • Էդվարդ Հարությունյան, Երևանի պետական համալսարան

    Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ։

Հղումներ

Сартр Ж.-П. Экзистенциализм – это гуманизм. // Сумерки богов. М., 1989, Էջ 323։

Кожев А. Диалектика Реального и феноменологический метод у Гегеля․ В кн.: Идея смерти в философии Гегеля. М., 1998, էջ 75։

Левинас Э. Избранное. Тотальность и Бесконечное. М., СПб., 2000, էջ 74։

Хайдеггер М. Бытие и время. СПб., 2002, էջ 384։

Сартр Ж.-П. Экзистенциализм – это гуманизм. // Сумерки богов. М., 1989, էջ 336։

Сеннет Р. Падение публичного человека. М., 2002, էջ 382։

Тульчинский Г. Л. Новая антропология: личность в перспективе постчеловечности // Вопросы философии. 2009, № 4, էջ 77–78։

Кули Ч.Х. Социальная самость // Американская социологическая мысль. М., 1994, էջ 221։

Делез Ж., Гваттари Ф. К Анти-Эдип։ Капитализм и шизофрения. М., 2007, էջ 37, 43-45, 77-81։

Бахтин М.М. Эстетика словесного творчества. М., 1991, էջ 165։

Ф Костомаров А․ С․ Философия и антропология маски․ Самара, 2022, էջ 127։

Делез Ж. Ницше и философия. М., 2003, էջ 40։

Бодрийяр Ж. Символический обмен и смерть. М., 2000, էջ 212։

Делез Ж.,Гваттари Ф. Анти-Эдип: Капитализм и шизофрения․ Екатеринбург, 2007, էջ 22։

Турчин В. Ф. Феномен науки. Кибернетический подход к эволюции. М. , 2000, էջ 357։

Жижек С. 13 опытов о Ленине. М., 2003, էջ 13-14։

Хоружий С.С. Род или недород? Заметки к онтологии виртуальности // Вопросы философии. 1997, № 6, էջ 52-53։

Кутырев В. А. Апология человеческого (предпосылки и контуры консервативного философствования) // Вопр. философии. 2002, № 9, էջ 69։

Фромм Э. Здоровое общество․ М․, 2011, էջ 395։

Ласки М. Утопия и революция․ В кн.: Утопия и утопическое сознание, М., 1991, էջ 191։

Батай Ж. Внутренний опыт. СПб., 1997, էջ 92։

Бодрийяр Ж. В тени молчаливого большинства, или конец социального․ Екатеринбург, 2000, էջ 8-9։

Бодрийяр Ж. В тени молчаливого большинства, или конец социального․Екатеринбург, 2000, էջ 18։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-11-15

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Հարությունյան Է. (2024). Սոցիալական կյանքի բեմականացման էկզիստենցիալ գինը. մարդը գոյաբանական ծուղակում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(3 (45), 5-19. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.005

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները