Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
E - ISSN | : | 2738-2621 |
P - ISSN | : | 1829-4553 |
Հոդվածները պետք է կազմեն մինչև 16 էջ Microsoft Word-ով՝ պարունակելով հետևյալ տեղեկատվությունը`
ԱՄՓՈՓՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ամփոփումը պետք է հստակ պատկերացում տա, թե ինչի մասին է հոդվածը: Հաջողված ամփոփումը սովորաբար պարունակում է՝
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծանոթագրությունները պետք է ներկայացվեն տվյալ էջի ներքևում՝ տողատակում: Բոլոր հապավումները պետք է բացվեն:
Բոլոր աղյուսակներն ու պատկերները պետք է պատրաստվեն այնպես, որ բացվեն Microsoft Word և/կամ Excel ստանդարտ ծրագրային ապահովմամբ: Այլ կերպ՝ դրանք պետք է ճանաչելի լինեն (տպագրության համար ապահովեն հիմնավոր սահմանում) և նախընտրելի է, որ լինեն սև ու սպիտակ (կամ մոխրագույն երանգներով): Գրաֆիկական ֆայլերը պետք է լինեն TIF կամ JPG ձևաչափով 300dpi կետայնությամբ:
Գրքերի, մենագրությունների, հոդվածների և վիճակագրական տվյալների հղումները տեքստում պետք է տրվեն փակագծերում՝ նշելով հեղինակի ազգանունը, հրատարակման տարեթիվը, էջ(եր)ը՝ ըստ անհրաժեշտության:
Երբ հեղինակի անունը նշվում է տեքստում, հղեք հետևյալ կերպ՝ (Ավետիսյան, 2001): Երբ հղում եք անում էջին մեջբերման համար, կիրառեք հետևյալ ոճը՝ (ՄքԼուհան, 2001:91-92): Եթե աղբյուրն ունի երկու հեղինակ, երկու հեղինակի անունն էլ նշեք՝ անջատելով ստորակետով: Եթե հեղինակները երեքն են կամ ավելին, օգտագործեք «և այլք», օրինակ՝ (Գրիգորյան և այլք, 2010):
Ինստիտուցիոնալ հեղինակության համար օգտագործեք հետևյալը՝ (ՀՌԿԿ (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն) CRRC Կովկասյան բարոմետր, 2001): Մեկ տարվա ընթացքում հեղինակի մեկից ավելի հղումները փակագծում տարանջատել հրատարակման տարեթվից առաջ տեղադրված թվեր օգտագործելով՝ (Պետերսոն 1, 2001): Փակագծերում ներառեք մինչև երեք հղում, որոնք բաժանված են կետ- ստորակետով: Բոլոր հղումները նշեք ժամանակագրական, ապա այբբենական կարգով՝ (Քելլի, 1999; Դոուլ, 2002; Բեյկեր, 2003):
Հոդվածի վերջում աղբյուրները նշեք ըստ այբբենական կարգի, իսկ նույն հեղինակի աշխատությունները` ըստ հրատարակման տարեթվի: Ընդունված հղումների օրինակները հաջորդիվ՝
Հրատարակված գիրք ՝
Crow, G. (1997). Comparative Sociology and Social Theory. Basingstoke: Macmillan.
Խմբագրված գրքի գլուխ՝
Nielsen, K., Jessop, B., Hausner, J. (2005). Institutional Change in Post-Socialism. Strategic Choice and Path-Dependency in Post-Socialism (eds. Hausner, J., Jessop, B., Nielsen, K.). Aldershot, UK: Edward Elgar, pp. 67-83.
Հոդված գիտական հանդեսում՝
Carr, C.T., Hayes, R.A. (2015). Social Media: Defining, Developing, and Divining. Atlantic Journal of Communication, 23(1), pp. 46-65. DOI: 10.1080/15456870.2015.972282
Որևէ կազմակերպության կողմից հրատարակված աշխատանք՝
World Bank (2005). World Development Report 2005. Washington, DC: World Bank.
Ներկայացված բոլոր աշխատանքներն ի սկզբանե ուսումնասիրվում են խմբագրական կոլեգիայի կողմից: Այս փուլում աշխատանքը կարող է մերժվել մասնագիտական եզրակացությունից առաջ, եթե այն բավարար չափով որակյալ չէ, չի համապատասխանում ուղեցույցի և հանդեսի պահանջներին: Սա կօգնի արագ որոշելու ներկայացված աշխատանքի անհամապատասխանությունը տպագրության պահանջներին և իրազեկելու հեղինակներին այդ մասին: Այն աշխատանքները, որոնք անցնում են նախնական վերանայման գործընթաց, ուղարկվում են մասնագիտական եզրակացության: Գրախոսման գործընթացը «կույր» է: Հոդվածներն ընտրվում են տպագրության ըստ մասնագիտական եզրակացության, փոփոխություններ կատարելու հեղինակի պատրաստակամության և խմբագրի վերջնական ընտրության: Մասնագիտական բացասական եզրակացություն ստացած հոդվածները մերժվում են:
Ինքնահղում. Խուսափեք կամ նվազագույնի հասցրեք Ձեզ հղում անելը: Անդրադարձեք Ձեր սեփական հղումներին երրորդ դեմքով: Օրինակ՝ գրեք «Հակոբյանը և Մովսիսյանը (2018) ցույց են տվել», ոչ թե «Մենք նախկինում ցույց ենք տվել (Հակոբյանը և Մովսիսյանը 2018)»:
Գրագողության բացառումը. հանդեսը հրատարակում է նորույթ պարունակող գիտահետազոտական աշխատանքներ: Հոդվածը հանդեսին հանձնելն ինքնին ենթադրում է, որ ուսումնասիրությունը չի տպագրվել կամ չի ներկայացվել այլ հանդեսում տպագրության: Եթե հեղինակներն օգտագործում են հրատարակված նյութի որևէ հատված (որևէ լեզվով), ապա նրանք պետք է պատշաճ հղումներ տան: Գրագողություն պարունակող աշխատանքները չեն ընդունվի տպագրության:
Հեղինակների աշխատանքների ինքնաարխիվացում. մինչև հանդեսում հրատարակելը հեղինակները պահպանում են հոդվածի բնօրինակը իրենց անձնական կայքում և այն հասանելի դարձնելու իրավունքը այն պայմանով, որ ընդունման պահից հեղինակները պատասխանատու են արխիվացված, դեռ չտպագրված նյութը DOI-ով թարմացնելու և այն հոդվածի տպագրված տարբերակին կցելու համար:
Հանդեսը հեղինակներին թույլ է տալիս օգտագործել հրատարակված հոդվածի վերջնական տարբերակը (հրատարակիչ pdf) հեղինակի անձնական կայքէջում և/կամ իր հաստատության պահոցում (շահույթ չհետապնդող սերվերում) արխիվացման համար: Հոդվածի լույսընծայումից հետո այլևս որևէ սահմանափակում չկա: Անհրաժեշտ է հաստատել հրատարակության աղբյուրը և հղումը անել պարբերականի գլխավոր էջին կամ հոդվածների DOI-ին:
Հոդվածի մշակման վճարներ. հանդեսը հեղինակներից որևէ վճար չի գանձում վերջիններիս աշխատանքների խմբագրման և հրատարակման համար:
Անունները և էլեկտրոնային փոստի հասցեները, որոնք մուտքագրվում են այս կայքում, կօգտագործվեն բացառապես հանդեսում նշված նպատակների համար և հասանելի չեն լինի այլ նպատակների համար կամ այլ անձանց ու կազմակերպություններին: