«ՍԱՀՄԱՆԸ» ՈՐՊԵՍ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Authors

  • ՄՈՎՍԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2020.11.2.061

Keywords:

սահման, չափ, երկխոսություն, հակադրություն, մշակույթ, ծես, խորհրդանիշ, տեքստ, հաղորդակցություն, ինքնություն

Abstract

Հոդվածում հիմնավորվում է, որ փիլիսոփայության պատմության ընթացքում բավականին երկար ժամանակ սահմանը չէր դիտարկվում որպես առանձին և յուրահատուկ «տարածություն», այլ ընկալվում էր իբրև բաժանման գիծ, որից այն կողմ երևույթը վերածվում է իր հակադրության (օր.` կեցություն և չկեցություն, գիտելիք և չիմացություն): Սահմանի նոր ըմբռնումը կապված է Մ. Բախտինի անվան հետ, որը ցույց տվեց, որ մշակույթում նոր իմաստների և արժեքների առաջացումը պայմանավորված է ոչ միայն տվյալ մշակույթի էվոլյուցիոն զարգացմամբ, այլև ուրիշ մշակույթների հետ երկխոսությամբ, որը տեղի է ունենում սահմանին` տարածության և ժամանակի մեջ առաջացող այն իրավիճակում, որտեղ հանդիպում են երկու և ավելի մշակույթներ: Սահմանը փիլիսոփայական-մշակութաբանական ուսումնասիրություններում ստացավ իմաստաստեղծ երևույթի կարգավիճակ, քանի որ հիմնավորվեց, որ սահմանի երկու կողմերում գտնվող սուբյեկտները (մշակույթներ, հասարակություններ, դարաշրջաններ, կոնկրետ մարդիկ և այլն) երկխոսության միջոցով բացահայտում են մինչ այդ անհայտ, թաքնված իմաստներ, արժեքներ և հեռանկարներ: Դա պայմանավորված է այն բանով, որ սահմանային իրավիճակում տեղի ունեցող երկխոսությունն իրականանում է «Ուրիշի» հարցերին պատասխանելու միջոցով: Այդ գործընթացը կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով. «Միայն պատասխանելով ինձ ուղղված «դու»-ին` «ես» դառնում եմ «ես»»: Ակնհայտ է, որ սա ուղղակի կապ ունի սոցիալական փիլիսոփայության կենտրոնական հիմնահարցերից մեկի` ինքնության հետ և ենթադրում է դրա նոր մեկնաբանություն: Սահմանը հասարակագիտական և հումանիտար հետազոտություններում անցել է իմաստավորման մի քանի փուլ, դիտարկվել ֆիզիկական սահման, այնուհետև` խորհրդանշական և ծիսական երևույթ, ապա` տեքստ: Հոդվածում ցույց է տրված, որ սահմանը բոլոր «կարգավիճակներում» կատարում է սահմանապահի և զտիչի գործառույթներ` պահպանելով մշակույթի անհատականությունը և ապահովելով ինքնության վերարտադրությունը: Դա առավել ակնհայտ դրսևորվում է ժամանակակից գլոբալացման գործընթացների ազդեցության տակ հայտնված ազգային մշակույթների վերածննդի տեսքով, որը ոչ այլ ինչ է, քան վտանգված մշակութային սահմանների վերականգնման կամ ամրապնդման գործընթաց:

Published

2020-07-25

How to Cite

ԴԵՄԻՐՃՅԱՆ Մ. . (2020). «ՍԱՀՄԱՆԸ» ՈՐՊԵՍ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 11(2 (32), 61–73. https://doi.org/10.46991/BYSU:E/2020.11.2.061

Issue

Section

Articles