Կառավարչական գործունեության սոցիալ-փիլիսոփայական դիտարկումներ

Authors

  • Վալերի Միրզոյան Հետազտող

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.003

Keywords:

կառավարում , կառավարաբանություն , սոցիալ-փիլիսոփայական դիտարկում, կառավարիչ, առաջնորդ, կառավարչական սխալ, պարզ լուծում, փոխադարձ վստահություն

Abstract

Հոդվածը նվիրված է կառավարչական իրողության սոցիալ-փիլիսոփայական դիտարկ­ման մի քանի հարցադրման: Առաջինը կառավարման բուն փիլիսոփայական էության ըմբռ­նումն է՝ որպես սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերության որոշակի տեսակի: Հատկապես նման ըմբռնման պակասն է, որ ինչպես իրական կառավարման մեջ, այնպես էլ դրա տեսական արտացոլման հայե­ցա­կարգերում հանգեցնում է տեխնոկրատական լուծումների: Կառավա­րաբանության աշխար­հայացքային, մեթոդաբանական զարգացման տեսակետից հեղինակը կարևորել է կառա­վար­չական իրողության ազգամշակութային կողմի նշանակության գիտակ­ցումը, ինչը հնարա­վո­րություն է կտա ինչպես հաշվի առնելու սեփական առանձնա­հատ­կությունները, այնպես էլ առավել արդյունավետորեն վերջիններիս ոսպնյակով զտել, ընտրել և գործադրել կառա­վար­ման միջազգային լավագույն փորձը: Հաջորդը կառավարչի և առաջ­նորդի դերակատարման վարքաբանական տարբերության քննարկումն է. այն դրույթն է հիմ­նավորվում, որ կառա­վա­րաբանության 21-րդ դարի հայեցակարգում դրանց անջրպետումը հնացած է, ուստի ցանկալի է, որ զուտ կառավարիչը նաև դրսևորի առաջնորդին վայել գոր­ծե­լակերպ՝ ոչ միայն վերահսկի ենթականերին, այլև ուղղորդի նրանց՝ որպես հետևորդների: Իր հերթին՝ փաստացի չկառավարող առաջնորդը դառնում է «ժամկետանց»: Հոդվածի երրորդ բաղադրիչը կառավարչական որոշման կայացման ընթացքում կատարվող տարատեսակ սխալների դի­տարկումն է, դրանց հոգեբանական բնույթի որոշ պատճառների վերլուծու­թյու­նը՝ համապա­տասխան եզ­րակացու­թյուն­ներով:    

Author Biography

Վալերի Միրզոյան, Հետազտող

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Downloads

Published

2021-07-15

How to Cite

Միրզոյան Վ. (2021). Կառավարչական գործունեության սոցիալ-փիլիսոփայական դիտարկումներ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(2 (35), 3–20. https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.003

Issue

Section

PHILOSOPHY