«Մեծ հնգյակ» հայալեզու անձնային հարցարանի մշակման գործընթացը

Authors

  • Աստղիկ Սերոբյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.079

Keywords:

Մեծ հնգյակ, հարցարանի մշակում, ներքին հուսալիության ստուգում, թեստ-ռեթեստային հուսալիության ստուգում, հարցարանի վալիդություն

Abstract

Հոդվածում ներկայացված է «Մեծ հնգյակ» հարցարանի ստեղծման փուլերը, հուսալիության և վալիդության ստուգման ընթացակարգերը: Ամբողջ գործընթանցն իրականացվել է երկու հաջորդական  հետազոտական փուլերով : Ի սկզբանե «Մեծ հնգյակ» հարցարանը բաղկացած էր 150 հարցից, որոնցով չափվում էին 5 հիմնական գորոծոնները և 30 ենթագործոնները։ Սակայն հարցարանի մշակման 2 փուլերից, հուսալիության և վալիդության չափանիշների ստուգումից հետո հարցերի թիվը կրճատվեց մինչև 125, իսկ ենթագործոնների թիվը դարձավ 25՝ յուրաքանչյուր գործոնի համար մնալով 5 ենթագործոն 6-ի փոխարեն։ Արդյունքում ստեղծվել է հայալեզու հուսալի և վալիդ հարցարան, որը կարելի է օգտագործել անձնային գծերը չափելու համար, ինչպես նաև կիրառել  բոլոր այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտություն կա բացահայտելու մարդկանց բնավորության առանձնահատկությունները, կազմելու անձնային պրոֆիլներ, օրինակ՝ մարդկային ռեսուրսների կառավարում, կրթություն և այլն։

Author Biography

Աստղիկ Սերոբյան, Երևանի պետական համալսարան

Անձ և սոցիալական միջավայր գ/հ լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, անձի հոգեբանության ամբիոնի դասախոս

Downloads

Published

2021-07-15

How to Cite

Սերոբյան Ա. (2021). «Մեծ հնգյակ» հայալեզու անձնային հարցարանի մշակման գործընթացը. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(2 (35), 79–89. https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.079

Issue

Section

PSYCHOLOGY

Most read articles by the same author(s)