Գաղափարախոսության և քաղաքականության տարանջատման հիմնախնդիրը հայրենիքի և պետության փոխհարաբերությունների համատեքստում

Authors

  • Մովսես Դեմիրճյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.3.028

Keywords:

hայրենիք, պետություն , սահման , սահմանազանցում , անդրանցականություն , գաղափարախոսություն , հայրենասիրություն

Abstract

Հայ ժողովուրդի պատմական ճակատագրի բերումով հայրենիքի և պետության սահմանների բնութագրման և դրանց հարաբերմանն առնչվող հարցերը արդի աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում տեսական ու գործնական մեծ հնչեղություն են ստացել: Խնդիրն այն է, որ հայ ժողովրդի պատմական և քաղաքական հայրենիքները (պետությունը) չեն համընկնում ո՛չ տարածքային և ո՛չ էլ բովանդակային առումներով։ Միևնույն ժամանակ պատմական հայրենիքի բարոյական և գեղագիտական բացարձականացումը ստեղծել է անցյալը մարմնավորող մի իդեալ, որի համեմատ քաղաքական հայրենիքն իր հոգսառատ առօրյայով, չվերջացող հիմնախնդիրներով և նոր մարտահրավերներով հանդերձ շատ-շատերի համար կորցնում է իր գրավչությունն ու արժեքը։ Այս առնչությամբ խնդրի էությունը հասկանալու և հնարավոր լուծումներ կանխորոշելու համար նոր իմաստ ու նշանակություն են ստանում սսահմանազանցում (տրանսգրեսիա) և անդրանցականություն (տրանսցենդենցիա) հասկացությունները, որոնցից առաջինը` սահմանազանցումը, մեր պարագայում, բնութագրում է ոչ թե սեփական մշակութային սահմանների ընդլայնման, այլ եղած սահմաններից դուրս, այլ սոցիոմշակութային ու քաղաքակրթական տարածություններում առավել «կայացած» կեցության (կյանքի) փնտրտուքների ուղղվածությունը, իսկ երկրորդը` անդրանցականությունը, արտահայտում է պատմական հայրենիքի միֆական, մշտապես արդիական և առաջնային կերպարը, որը երբեմն ստվերում է պետության առջև կանգնած կենսական հիմնախնդիրների և դրանց լուծման անհրաժեշտության արդիականությունը։

Author Biography

Մովսես Դեմիրճյան, Երևանի պետական համալսարան

Փիլ. գիտ. թեկն., դոց., Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն

References

Գարեգին Նժդեհ, Որդիների պայքարը հայրերի դեմ. Եր., 2015, էջ 63:

Гегель Г. В. Ф. Энциклопедия философских наук. Т. 1. Наука логики. М., "Мысль", 1974, с. 229

Артановский С. Н. Понятие Родины: современные модификации // Вестник Санкт-Петербургского государственного университета культуры и искусств. 2012. № 3. էջ 6-10:

Трубецкой Е. Н. Избранные произведения. Ростов-на-Дону: Феникс, 1998. 512 с.

Գայանե Մախմուրյան, Պատմական և քաղաքական հայրենիքի սահմանները // «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, 01.07.2021. (https://hhpress.am/hanrapetutyun/2021/2070/?fbclid=IwAR0pAWoiHOH-aErASYEPsGqCQbQ7WfNYVcoentkT8F2rICCc14fsM5cgoSw )

Էդվարդ Հարությունյան, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ. Եր., ԵՊՀ, 2004, էջ 25:

Տե´ս Сандомирская И. Родина в советских и постсоветских дискурсивных практиках // ИНТЕРакция. ИНТЕРвью. ИНТЕРпретация. 2004. № 2-3, էջ 16-26:

Գայանե Մախմուրյան, Պատմական և քաղաքական հայրենիքի սահմանները // «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, 01.07.2021. (https://hhpress.am/hanrapetutyun/2021/2070/?fbclid=IwAR0pAWoiHOH-aErASYEPsGqCQbQ7WfNYVcoentkT8F2rICCc14fsM5cgoSw )

Արցախի Հանրապետության սահմանադրություն. Հոդված 175. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները ( http://www.nankr.am/hy/1838 )

Бунтман Н. В. Нарушение границ: возможное и невозможное // Жорж Батай, Литература и зло. М., МГУ, 1994. էջ 5-14։

Էդվարդ Հարությունյան, Պետությունը էկզիստենցիալ ճակատագրի խրամատներում // Բանբեր Երևանի Համալսարանի․Փիլիսոփայություն, Հոգեբանություն․N1, 2021, էջ -18։

Downloads

Published

2021-11-23

How to Cite

Դեմիրճյան Մ. (2021). Գաղափարախոսության և քաղաքականության տարանջատման հիմնախնդիրը հայրենիքի և պետության փոխհարաբերությունների համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(3 (36), 28–38. https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.3.028

Issue

Section

PHILOSOPHY