Ազատությունը և արդարությունը քաղաքակրթական բախումների համատեքստում

Authors

  • Մովսես Դեմիրճյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.2.018

Keywords:

արևմտյան մշակույթ, քաղաքակրթություն, գաղափարախոսություն, մշակութային մարդ, արդարություն, ազատություն, քաղաքացի, արևելյան մշակույթ

Abstract

Ընդունված տեսակետ է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորի մակարդակների հարաբերություններում վճռորոշ դերը պատկանում է քաղաքական գործոնին։ Նույնքան անվիճելի է, որ արդի գլոբալ փոխակերպումները գոնե վերջին մի քանի տասնամյակներում մեծապես կախված են Արևելքի և Արևմուտքի քաղաքական և տնտեսական փոխհարաբերություններից։ Միևնույն ժամանակ համաշխարհային գործընթացների փիլիսոփայական վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ թեպետ արևմուտքի և արևելքի և՛ երկխոսության, և՛ բախումների երևացող կողմը տնտեսական և քաղաքական շահերն ու նպատակներն են, այդուհանդերձ գոյություն ունեն ավելի խորքային՝ աշխարհայացքային և արժեքային, երևույթներ, որոնք ձևավորում են արևմտյան և արևելյան հասարակությունների (պետությունների, քաղաքակրթությունների) մշակութային դիմագիծը և կանխորոշում դրանց վարքը։ Սույն հոդվածի նպատակն է ցույց տալ, որ արդի աշխարհում ծավալվող քաղաքական հակամարտությունների և նույնիսկ ռազմական բախումների հիմքում համակարգաստեղծ երկու հիմնական գործոնների՝ ազատության և արդարության հայեցակարգերի պայքարն է։ Պարզ է, որ խոսքը ոչ թե մետաֆիզիկական մակարդակում ազատության և արդարության տեսական կամ նույնիսկ վերացական պայքարի մասին է, այլ պատմական կոնկրետ փորձով և հասարակական պրակտիկ կյանքով այս կամ այն կերպ իմաստավորված ազատության և արդարության մասին։ Բանն այն է, որ արևմտյան և արևելյան մշակույթներում ազգերի և պետությունների ձևավորման առանձնահատկությունները խիստ տարբեր են և որոշ դեպքերում՝ նույնիսկ իրարամերժ։ Իսկ սա նշանակում է, որ այդ հասարակությունները և ի վերջո դրանց մշակութային ընդհանրության վրա ձևավորվող արևմտյան և արևելյան քաղաքակրթությունները ունեն տարբեր աշխարհայացքային բնույթ և արժեքային կողմնորոշում, ինչն անմիջականորեն արտահայտվում է դրանց վարած ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Հետևաբար, տարբեր են նաև այդ քաղաքակրթական կեցութային դաշտից կեցցվող երևույթները՝ մարդիկ և նրանց պատկերացումները կյանքի մասին։

Հոդվածում ցույց է տրվում, որ արևմտյան քաղաքակրթությունը հիմնված է առավելապես ազատության գաղափարի վրա և պատմականորեն պայքարել է մարդու ազատության համար, իսկ արևելյանը՝ արդարության։ Հիմնավորվում է, որ սրա արդյունքում արևմուտքում և արևելքում ձևավորվել են մարդկանց մշակութային տարբեր տիպեր և հանրային կյանքի կազմակերպման տարբեր մոդելներ։

Author Biography

Մովսես Դեմիրճյան, Երևանի պետական համալսարան

 Փիլ. գիտ. թեկն., ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ

 

References

Козьякова М. И. Свобода как феномен европейской истории и ее современная апология // Знание. Понимание. Умение, № 1, 2019, Московский гуманитарный универститет, էջ 163:

Бычков В., Бычкова Л., XX век: предельные метаморфозы культуры // Полигнозис, 2002, №2, էջ 63:

Ротенберг В.С., Аршавский В.В., Межполушарная асимметрия мозга и проблема интеграции культур // Вопросы философии, 1984, №4, էջ 78-86:

Гусейнов А.А. Свобода и справедливость: точки сопряжения // Свобода и/или справедливость. Ведомости. Вып. 28 / Под ред. В. И. Бакштановского, Н. Н. Карнаухова. Тюмень: НИИ ПЭ, 2006, էջ 18-19:

Кант, И. Критика практического разума. СПб., Наука, 2005, с. 104-105.

Гуревич П.С. Культурология : учебник для вузов. М.: Проект, 2003. с. 80.

Рубанов А. В., Свобода и справедливость в поведении людей: социально-исторический очерк // Журнал Белорусского государственного университета. Социология, № 1, 2018, էջ 4-11:

Кьеркегор // Новая философская энциклопедия: в 4 т. / Институт философии РАН, 2-е изд., М., Мысль, 2010. URL: КЬЕРКЕГОР (iphlib.ru)

Фромм Э., Бегство от свободы. М., Прогресс, 1990.

Степнов П. А. Марксизм как идеократия и наука // Наука о человеке: гуманитарные исследования. 2020, Т.14, № 4, էջ 232-247։

Макс Вебер. Избранные произведения․ М., Прогресс, 1990․

Путин объявил о специальной военной операции в Донбассе․ РИА Новости, 24.02.2022. (https://ria.ru/20220224/operatsiya-1774620380.html)

Էդվարդ Հարությունյան, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Եր., ԵՊՀ հրատ., 2004, էջ 39-45:

Downloads

Published

2022-07-08

How to Cite

Դեմիրճյան Մ. (2022). Ազատությունը և արդարությունը քաղաքակրթական բախումների համատեքստում . Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 13(2 (38), 18–28. https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.2.018

Issue

Section

PHILOSOPHY