«Ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարը

Authors

  • Օվսաննա Նահապետյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.2.040

Keywords:

ավելորդ մարդ, լքված մարդ, անպետք մարդ, արհեստական ինտելեկտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարգինալություն, սպառողական հասարակություն

Abstract

Համաշխարհայնացման գործընթացների հորձանուտում դեգերող ժամանակակից մարդը ասես հայտնվել է իր իսկ սոցիալականությունից հարկադրաբար ու երբեմն նաև ինքնակամ հրաժարվելու ճանապարհին։ Եթե հաշվի առնենք, որ սոցիալականությունը՝ որպես մարդկային կեցության հիմնարար հատկություն, որպես մարդկային գործունեության արդյունքում ստեղծված մշակույթ, դրսևորվում է հասարակական արտադրության, հասարակական կյանքի կառավարման, սոցիալական կապերի ու շփումների (ինտերսուբյեկտիվություն) և, վերջապես, առօրյա կյանքի զանազան ձևերով (կենսաշխարհ), ապա դժվար չէ տեսնել, որ արդի համաշխարհայնացման գործընթացները նույնքան համաշխարհային են դարձնում նաև սոցիալականությունը։ Բայց դժվար չէ տեսնել ու համոզվել, որ այդ ամենի հետևանքով մեր ամենօրյա կյանքի ուղեկից են դարձել նաև այնպիսի զգացումներ, ինչպիսիք են՝ օտարումը, լուսանցքայնությունը, անդեմությունը, ավելորդությունը և այլն: Դրանք արժեքային բազմաչափության, սոցիալական բևեռվածության, էթնիկական խտրականության, անձնական դերի անորոշության արդյունք են և շատ հաճախ սահմանում ու նախանշում են մարդու առօրյա կյանքը: Մարդիկ օտարվում են հասարակությունից՝ հայտնվելով լուսանցքում, քանի որ սոցիալ-մշակութային կառուցվածքները, արժեքները և նորմերը թույլ չեն տալիս իրացնել սեփական էութենական պահանջմունքները: Հոդվածում քննարկվում են «ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարի, նրա ձևավորման քաղաքակրթական նախադրյալների, ինչպես նաև հասարակական գործընթացների վրա նրա ունեցած հնարավոր ազդեցությունների ու հետևանքների մի շարք հիմնահարցեր:

Author Biography

Օվսաննա Նահապետյան, Երևանի պետական համալսարան

Ասիստենտ ԵՊՀ, Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն, դասախոս

References

Маркузе Г., Эрос и цивилизация, М., 2003, էջ 319

Յ.Նոյ Խարարի, XIX դարի 21 դասերը, Եր., 2020, էջ 55:

Агамбен Дж. Человек без содержания, М., 2018, էջ 95:

Park R., Human Migratiom and Marginal Man/American Journal of Sociology, Chicago, 1928, №6, էջ 882:

Stonequist E.V., The marginal man. A study in personality and Cultural Conflict. N.Y. 1967, էջ 92:

Арендт Х., Истоки тоталитаризма, М. 1996. էջ 595:

Հարությունյան Էդ., Բացակա մարդը. հուսալու և հիշելու այլընտրանք, // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն,

Հոգեբանություն», Երևան, 2018 № 3 (27), էջ 3-16:

Ильин И.А. Книга раздумий. Я вглядываюсь в жизнь. Белорусская Православная Церковь, 2020. էջ 51:

Гидденс Э. Ускользающий мир. Как глобализация меняет нашу жизнь, М. 2004, էջ 21:

Фромм Э. Человек для себя. Минск. 1992. էջ 74:

Тургенев И. С. Дневник лишнего человека // Собрание cочинений в 10 т. Т.5. М. 1961. էջ 143:

Бауман З. Текучая современность. СПб. 2008. էջ 47:

Бахтин М.М. Проблемы поэтики Достоевского, М. 1972. էջ 434:

Сартр Ж.П. Первичное отношение к другому: любовь, язык, мазохизм // Проблема человека в западной философии. М.:

Прогресс. 1988. էջ 217:

Кастель Р. Метаморфозы социального вопроса. Хроника наемного труда / Общ. ред., пер. с фр. Н.А.Шматко. СПб. 2009. էջ 474–475:

Бауман З. Индивидуалисированное общество. М. 2002. էջ 85:

Էդ.Հարությունյան, Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2018, էջ167:

Downloads

Published

2022-07-08

How to Cite

Նահապետյան Օ. (2022). «Ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարը . Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 13(2 (38), 40–50. https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.2.040

Issue

Section

PHILOSOPHY