Հետպատմականության սոցիոմշակութային բնութագիրը. Ունենալ, թե՞ լինել

Authors

  • Նելլի Ալավերդյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.3.038

Keywords:

սոցիում, տեխնածին քաղաքակրթություն, նույնականություն, կայունություն, մշակույթ, միատեսակություն, անորոշություն, օտարում, արժեք

Abstract

Սոցիալական այս  նոր իրավիճակում հայտնված հասա­րակությունը կանգնած է  կործանման կամ գոյատևման երկընտրանքի առաջ։ Կտրուկ փոփոխություններն իրենց հետ բերում են ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծ­ման և գործառության անհրաժեշտություն, այլև հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Քաղաքակրթական զարգացումների ներկա փուլում, անկայունությունն ու անորոշությունը դարձել են հասարակական կյանքի  բնութագրական  հատկանիշներ: Տեխնածին քաղաքակրթության հիմքում ընկած նորարաության արագությունը  XXI  դարում  հասցնում է   արհեստական միջավայրի  նորացման, որը հակասական հարաբերություններ է ստեղծում  մարդու կեցության և հասարակության  գոյության  հավասարապես կարևոր կողմին՝ կայունությանը։

Ընթացող արմատական փոխակերպումները, փոխում են նաև մարդկության կենսագործունեության անհրաժեշտ հիմքերից մեկի՝ արհեստական միջավայրի կառուցվածքը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք  ներթափանցել են հանրային և մասնավոր կյանքի գրեթե  բոլոր ոլորտները․ բնական-ֆիզիկական աշխարհի փոխարեն վիրտուալ մի աշխարհ են ձևավորում։ Նոր, այսպես կոչված զանգվածային ու տեղեկատվական մշակույթի  տարածմանը զուգահեռ խորանում է սերունդների միջև խզվածությունը։ Անորոշության մեջ հայտնված մարդը կորցնում է սեփական կյանքի տնտեսական պայմանների նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան պարտադրում է վերանայել նաև սեփական իմաստաարժեքային ողջ համակարգը։ Ժամանակակից   առարկայական աշխարհը աստիճանաբար կորցնում է իր որոշակիությունը և գոյության տևողությունը: Հասարակության համար վտանգ է դառնում ազգային արմատներից կտրվելը, էթնիկ ինքնության և ազգային առանձնահատկությունների արմատական փոխակերպումները։ Քաղաքակրթությունների  միջև բախումը, ազատական քաղաքակրթության և ազգային–մշակութային հիմնարար արժեքների միջև հակասությունները, բարդ ու հակասական միտումներով տառապող,   երկատված գիտակցությամբ  մարդուն  կանգնեցնում են   կարևորագույն հիմնախնդրի առաջ՝ ունենալ,  թե՞ լինել։

Author Biography

Նելլի Ալավերդյան, Երևանի պետական համալսարան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ, փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ

References

Միրզոյան Վ․, Վաղանցիկության զգացումից դեպի հավիտենականության իմաստավորում,Բանբեր Երևանի համալսարանի, փիլիսոփայություն, հոգեբանություն, 2017, հ․2, էջ17։

Фукуяма Ф., Конец истории и последний человек , АСТ, Ермак, 2005, с. 134.

Колядко И. Н. Кризис в процессах трансформации социума: социально-философский анализ.Философские исследования, Минск, ‹‹Белорусская наука››, 2019, н.6, с.89.

Հարությունյան Է․Ա․, Այստեղ և հիմա․ հաց և ակնհայտություն,«Բանբեր Երևանի համալսարանի․ Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2020, հ․2, էջ 3-4։

Кутырев В.А. Философия трансгуманизма. Нижний Новгород, 2010. С. 6.

Герасимова И.А. От модернизации к экологизации. Геоэкология и геосоциальность //

Epistemology & Philosophy of Science / Эпистемология и философия науки. 2021.Т․58. No 1. с. 18.

Фромм Е., Человек для себя, М., АСТ, 2012, с. 148.

Бабосов Е. М., Спасков А. Н. Антропный принцип в контексте глобального эволюционизма.Философские исследования, Минск, ‹‹Белорусская наука››, 2019, н.6, с.9.

Фромм Э., Бегство от свободы. Человек для себя. Минск, «Попорри», 2000, с. 461.

Шпенглер О. Закат Европы.Очерки морфологии мировой истории.Образ и действительность.Т.1, изд.Попурри, М., 2019, ст. 458.

Кутырев В.А., Человек XXI века, ухадящая натура//Человек, 2001 н.1, с.9.

Սողոմոնյան Գ․Ա․, Ժամանակակից մարդաբանական ճգնաժամի դրսևորման առանձնահատկութ-յունները, «Բանբեր Երևանի համալսարանի․ Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2016, հ․1(19), էջ 23։

Гидденс Э., Ускользающий мир как глобализация меняет нашу жизнь. М.,«Весь мир», էջ 19:

Шпенглер О. Закат Европы.Очерки морфологии мировой истории.Образ и действительность.Т.1, изд.Попурри, М., 2019, ст. 216.

Швейцер А. Культура и этика.М., Прогресс, 1973, с.128.

Downloads

Published

2022-11-18

How to Cite

Ալավերդյան Ն. (2022). Հետպատմականության սոցիոմշակութային բնութագիրը. Ունենալ, թե՞ լինել. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 13(3 (39), 38–49. https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.3.038

Issue

Section

PHILOSOPHY