Գրիգոր Տաթևացու գեղագիտական հայացքները

Authors

  • Սեյրան Զաքարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.003

Keywords:

Գրիգոր Տաթևացի, միջնադարյան աշխարհայացք, խորհրդապաշտություն, այլաբանություն, գեղագիտություն, գեղեցիկ, գեղեցիկի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկություններ, արվեստ ու արհեստ, ստեղծագործություն

Abstract

Հոդ­վա­ծում վեր­լուծ­վում են Տաթ­ևի հա­մալ­սա­րա­նի նշա­նա­վոր աստ­վա­ծա­բան-փի­լի­սո­փա սուրբ Գ­րի­գոր Տաթ­ևա­ցու (1346-1409) գե­ղա­գի­տա­կան հա­յացք­նե­րը, ի մաս­նա­վո­րի՝ գե­ղե­ցի­կի մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը՝ նրա աստ­վա­­ծա­բա­նա­կան-բնա­զան­ցա­կան, մար­դա­բա­նա­կան և բա­րո­յա­գի­տա­կան ըմբռ­նում­նե­րի հա­մա­տեքս­տում։ Տաթ­ևա­ցու գե­ղա­գի­տա­կան հա­յացք­նե­րի, գե­ղե­ցի­կի, ար­վես­տի, ար­հես­տի, աստ­վա­ծա­յին և մարդ­կա­յին ստեղ­ծա­գոր­ծութ­յան մա­սին ուս­մուն­քի հիմ­քում ըն­կած են կրո­նաաստ­վա­ծա­բա­նա­կան աշ­խար­հա­յաց­քի (մի­աստ­վա­ծա­պաշ­տութ­յան, ա­րար­չա­պաշ­տութ­յան, նյու­թա­կան-զգա­յա­կան ո­լոր­տի նկատ­մամբ հոգ­ևո­րի գե­րա­զան­ցութ­յան, սիմ­վո­լիզ­մի, այ­լա­բա­նութ­յան և­ այլն) սկզբունք­նե­րը և դ­րանց հա­մա­հունչ կամ դրանց հար­մա­րեց­ված փի­լի­սո­փա­յա­կան ըմբռ­նում­նե­րը։ Ն­րա գե­ղա­գի­տա­կան հա­յացք­նե­րը հա­մադ­րա­կան բնույ­թի են, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է ինչ­պես միջ­նա­դար­յան մտա­ծո­ղութ­յա­նը բնո­րոշ հոգ­ևոր գոր­ծու­նեութ­յան ո­լորտ­նե­րի չտար­բե­րակ­վա­ծութ­յամբ, այն­պես էլ գե­ղա­գի­տա­կան տար­բեր ա­վան­դույթ­նե­րի (աստ­վա­ծա­բա­նա­կան-ե­կե­ղե­ցա­կան, խորհր­դազ­գա­ցա­կան, ճգնա­վո­րա­կան և­ աշ­խար­հիկ-փի­լի­սո­փա­յա­կան) հա­մա­տեղ­մամբ։ Նա ա­ռանձ­նաց­նում է գերբ­նա­կան/աստ­վա­ծա­յին և բ­նա­կան/ մարդ­կա­յին գե­ղեց­կութ­յուն­ներ, ա­րար­ված աշ­խար­հում առ­կա գե­ղեց­կութ­յան տար­բեր աս­տի­ճան­ներ, արժ­ևո­րում և խորհր­դա­պաշ­տո­րեն ու այ­լա­բա­նո­րեն մեկ­նա­բա­նում երկ­րա­յին գե­ղեց­կութ­յուն­նե­րը, գե­ղե­ցի­կին վե­րագ­րում փոխ­կա­պակց­ված ու ի­րար լրաց­նող՝ կա­տա­րե­լութ­յան, չա­փա­վո­րութ­յան, հա­մա­մաս­նութ­յան, մաք­րութ­յան (փայ­լի, գույ­նի, լույ­սի), ներ­դաշ­նա­կութ­յան և­ ամ­բող­ջա­կա­նութ­յան հատ­կութ­յուն­ներ։ Գե­ղե­ցի­կը, օբ­յեկ­տիվ հատ­կութ­յուն­նե­րից զատ, ու­նի նաև սուբ­յեկ­տիվ ե­րան­գա­վո­րում, ո­րը կապ­ված է մար­դու ճա­նա­չո­ղա­կան և գ­նա­հա­տո­ղա­կան ու­նա­կութ­յուն­նե­րի հետ։ Տաթ­ևա­ցու մտա­ծում­նե­րում գե­ղե­ցի­կի ըն­կա­լու­մը շաղ­կապ­ված է բա­րո­յա­գի­տա­կան ըմբռ­նում­նե­րի՝ բա­րու և չա­րի, մար­դու կյան­քի ի­մաս­տի և­ աշ­խար­հում նրա գտնվե­լու նպա­տա­կի հետ։ Նա բա­րին նույ­նաց­նում է գե­ղե­ցի­կի հետ, իսկ չա­րը՝ տգե­ղի ու այ­լան­դա­կի, բա­րին ու գե­ղե­ցի­կը ի­մաս­տա­վո­րում «մեղ­սա­գոր­ծութ­յուն-փրկութ­յուն» հա­րա­ցույ­ցի տե­սանկ­յու­նից։ Ընդ­հա­նուր առ­մամբ Տաթ­ևա­ցին պաշտ­պա­նում է գե­ղա­գի­տա­կան այն տե­սութ­յու­նը, ըստ ո­րի՝ թեև գե­ղե­ցի­կը և ճշ­մա­րիտ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը գտնվում են աստ­վա­ծա­յին աշ­խար­հում և հոգ­ևոր ո­լոր­տում, այ­նու­հան­դերձ դրանց ի­մա­ցու­մը և գե­ղա­գի­տա­կան ըն­կա­լումն սկսվում են զգա­յա­հա­սու ի­րե­րի ու եր­ևույթ­նե­րի աշ­խար­հից, այ­սինքն՝ աստ­վա­ծա­յի­նից ու հոգ­ևո­րից զատ՝ կար­ևոր­վում է երկ­րա­յին գե­ղեց­կութ­յուն­նե­րի և մարդ­կա­յին ար­վես­տի ու ար­հես­տի արդ­յունք­նե­րի գե­ղա­գի­տա­կան նշա­նա­կութ­յու­նը

Author Biography

Սեյրան Զաքարյան, Երևանի պետական համալսարան

փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ

References

Гуревич А. Категории средневековой культуры. М., 1970, էջ 11։

Հակոբյան Հ․ Հ․, Գրիգոր Տաթևացին արվեստի մասին, «Պատմաբանասիրական հանդես», 1973, թիվ 4, էջ 105-112, Միրզոյան Ա., Գրիգոր Տաթևացին և գեղեցիկի խնդիրը, «Հայ էսթետիկական մտքի պատմությունից», հ. 4. Եր., 2002, էջ 66-73։

Պլատոն, Երկեր չորս հատորով, հ. 3. Եր., 2011, էջ 112։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, Կ. Պոլիս, 1740, էջ 500։

Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, Կ. Պոլիս, 1746, էջ 17։

Ле Гофф Ж. Цивилизация средневекового Запада, М., 1992, с. 307.

Գրիգոր Տաթևացի, Ընդդէմ կորուսեալ ազգին տաճկաց..., «Կիւլէսէրեան Բ., Իսլամը հայ մատենագրութեան մէջ, Ա. Գրիգորի Տաթեւացւոյ Ընդդէմ տաճկաց, Բ. Ի քաշունէ քաղածու, Վիեննա, 1930» գրքում, էջ 139։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, էջ 686։

Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 271։

Այդ մասին տե՛ս Лосев А. Ф. Эстетика Возрождения. М., 1978. էջ 150-151։

Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, էջ 776։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 296։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 138։

Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, էջ 271։

Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, էջ էջ 63։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 67:

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 37։

Ս. Գրիգոր Տաթևացի, Սողոմոնի առակների մեկնությունը, Եր., 2000, էջ 141։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 156։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութան, որ կոչի Ամառան հատոր, էջ 254։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 454։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 195։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 64։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 345։

Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 588։

Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, էջ 64։

Downloads

Published

2023-03-17

How to Cite

Զաքարյան Ս. (2023). Գրիգոր Տաթևացու գեղագիտական հայացքները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 14(1 (40), 3–16. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.003

Issue

Section

PHILOSOPHY