Տնտեսական վարքի իրադրային մոդելի հոգեբանական առանձնահատկությունները

Authors

  • Կարլեն Ոսկանյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.044

Keywords:

տնտեսական վարք, մոդելավորում, վարքի արդյունավետություն, հոգեբանական գործոններ, ինքնակարգավորում, արժեքային համակարգ, մոտիվացվածություն, իրադրային մոդել

Abstract

Տն­տե­սա­կան վար­քի մո­դե­լա­վոր­ման խնդի­րը, որն ա­վան­դա­բար տնտե­սա­գի­տութ­յան ու­սում­նա­սի­րութ­յան տի­րույ­թում է ե­ղել, այ­սօր դար­ձել է նաև փի­լի­սո­փա­յութ­յան, սո­ցիո­լո­գիա­յի, հո­գե­բա­նութ­յան, ի­րա­վա­գի­տութ­յան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ա­ռար­կա: Խնդ­րի հան­դեպ միջ­գի­տա­կար­գա­յին հե­տաքրք­րու­թ­յու­նը պա­տա­հա­կան չէ, քա­նի որ տնտե­սա­կան վար­քի դրսևո­րում­նե­րի պատ­ճառ­նե­րին և­ օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րին առնչ­վող հար­ցե­րը հա­սա­րա­կա­կան կար­ևոր նշա­նա­կութ­յուն են ձեռք բե­րել: Հա­սա­րա­կութ­յան ան­դամ­նե­րի՝ որ­պես սպա­ռող­նե­րի տնտե­սա­կան վարքն այ­սօր դար­ձել է ան­կան­խա­տե­սե­լի և չի են­թարկ­վում տնտե­սա­գի­տա­կան հաշ­վար­կա­յին ալ­գո­րիթմ­նե­րին: Պ­րակ­տի­կան ցույց է տա­լիս, որ տնտե­սութ­յան կա­ռա­վար­ման շատ հար­ցե­րի լու­ծում­ներ, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են տնտե­սա­գի­տա­կան նոր­մա­տի­վա­յին մո­տեց­մամբ, ֆի­նան­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րից ել­նե­լով, չեն բա­վա­րա­րում հա­սա­րա­կութ­յան ներ­կա­յիս պա­հանջ­նե­րը: Ա­ռա­ջա­ցել է տնտե­սա­կան վար­քի այն­պի­սի օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի բա­ցա­հայտ­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն, ո­րոնք դուրս են մնա­ցել տնտե­սա­գի­տա­կան տե­սութ­յուն­նե­րի հե­տա­զո­տութ­յան շրջա­նա­կից և կա­րիք ու­նեն հա­րա­կից ո­լորտ­նե­րում ի­րա­կա­նաց­վող հե­տա­զո­տութ­յուն­նե­րի: Տար­բեր մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ կա­ռուց­վում են մար­դու տնտե­սա­կան վար­քի տա­րա­տե­սակ մո­դել­ներ, սահ­ման­վում վար­քի արդ­յու­նա­վե­տութ­յան ցու­ցա­նիշ­ներ: Ա­ռա­վել կի­րա­ռե­լի են դար­ձել այն մո­դել­նե­րը, ո­րոն­ցում հաշ­վի են առն­ված ոչ միայն տնտե­սա­կան, այլև հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րով և­ ան­ձի ան­հա­տա­կան-հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված գոր­ծոն­նե­րը: Այս հա­մա­տեքս­տում հո­գե­բա­նա­կան գի­տութ­յան մեջ ար­դիա­կան են դար­ձել տնտե­սա­կան վար­քի հիմ­նախնդ­րին առնչ­վող այն­պի­սի հե­տա­զո­տութ­յուն­նե­րը, ո­րոն­ցում հաշ­վի են առն­վում նաև ան­ձի ան­հա­տա­կան և­ էթ­նո­հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը:

Հոդ­վա­ծում դի­տարկ­վում է ան­ձի տնտե­սա­կան վար­քի ին­դուկ­տիվ մո­դե­լը, ո­րը ձևա­վոր­վել է 2018-2022 թվա­կան­նե­րին ի­րա­կա­նաց­ված փոր­ձե­րի հի­ման վրա: Դ­րա­նում ան­հա­տա­կան-հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը և սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան գոր­ծոն­նե­րը հան­դես են գա­լիս որ­պես ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խա­կան­ներ: Մո­դե­լը բնույ­թով ի­րադ­րա­յին է, քա­նի որ ար­տա­ցո­լում է ան­ձի տնտե­սա­կան վար­քի հո­գե­բա­նա­կան բնու­թա­գի­րը փոքր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում:

 

Author Biography

Կարլեն Ոսկանյան, Երևանի պետական համալսարան

SPORTION AM/ՍՓՈՐԹԻՈՆ ԷՅԷՄ տվյալների վերլուծաբան, հ․գ․թ․

References

Ավանեսյան Հ. Մ. Փորձարարական հոգեբանություն, Ուսումնական ձեռնարկ, Եր., Եդիթ Պրինտ, 2010, 288 էջ:

Herbert A. Simon. Rationality as Process and as Product of Thought. Richard T. Ely Lecture // American Economic Review, May 1978, v. 68, no. 2, p. 1–16. Саймон Г. А. Методологические основания экономики / Системные исследования. Методологические проблемы. Ежегодник 1989-1990. – М.: Наука, 1991, с. 91-109.

Kahneman D., Tversky A. On The Reality of Cognitive Illusions // Pcychological Review. 1996, V. 103, No. 3, էջ 582-591. Kahneman D., Tversky A. Choices, Values, and Frames. Russel Sage Foundation. Cambridge University Press, – 2000, 840 p.

Белянин А. В. Математическая психология как раздел экономической теории. //«Психология». Журнал Высшей школы экономики, 2004, т. 1, № 3, с. 106-128, էջ 111:

Желаева С. Э. Методологические принципы исследования поведения человека в экономике // Вестник Тамбовского университета. – 2011. – № 1. – С. 179–187. – (Гуманитарные науки), էջ 186:

Автономов В. С. Модель человека в экономической теории и других социальных науках // Теория и методология истории. Методологические основы современного экономико-политического анализа. – М.: ГУ ВШЕ, 1988, с 24-71, 37, 47,179.

Ոսկանյան Կ․ Վ․ Անձի՝ հոգեբանական գործոններով պայմանավորված տնտեսական վարքի մոդելավորման մաթեմատիկական մոտեցման առանձնահատկությունները, «Բանբեր Երևանի համալսարանի», Փիլիսոփայություն, Հոգեբանություն, № 3 (33), Երևան, 2020, էջ 62-77: Ոսկանյան Կ․ Վ․ Ապրանքագնային տարածության մաթեմատիկական մոդելը և նրա կիրառումը տնտեսական վարքի հոգեբանական հետազոտություններում, Լրաբեր Հայ-ռուսական համալսարանի: Սերիա՝ հումանիտար և հասարակական գիտություններ, ՀՌՀ հրատ., № 3 (36), Երևան, 2020, էջ 58-84:

Моросонова В. И. Индивидуальные особенности осознанной саморегуляции произвольной активности человека // Вестник моск. ун-та, серия 14, Психология. – 2010. – № 2. – С. 36-45.

Корнилова Т. В. Психология неопределенности: единство интеллектуально-личностной регуляции решений и выборов // Психологический журнал, 2013, 34(3),- с.89-100.

Schwartz, S. H. (2014). National culture as value orientations: Consequences of value differences and cultural distance. In V. Ginsburgh & D. Throsby (Eds.), Handbook of the economics of art and culture (Vol. 2, pp. 547–586). Amsterdam: Elsevier/North Holland. Schwartz, S. H. (2015). Basic individual values: Sources and consequences. In D. Sander & T. Brosch (Eds.), Handbook of value (pp. 63–84). Oxford, UK: Oxford University Press. Schwartz, S. H. (2017). The refined theory of basic values. In S. Roccas & L. Sagiv (Eds.), Values and behavior: Taking a cross-cultural perspective (pp. 51–72). Cham: Springer.

Downloads

Published

2023-03-17

How to Cite

Ոսկանյան Կ. (2023). Տնտեսական վարքի իրադրային մոդելի հոգեբանական առանձնահատկությունները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 14(1 (40), 44–54. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.044

Issue

Section

PSYCHOLOGY