Գրիգոր Տաթևացու իմացաբանական հայացքները

Authors

  • Սեյրան Զաքարյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.2.003

Keywords:

Գրիգոր Տաթևացի, իմացաբանություն, իմացության միջոցներ, իմացության զգայական և բանական աստիճաններ, հավատ, գիտելիք, ճշմարտություն, «երկու ճշմարտությունների» ուսմունք, ունիվերսալիաներ

Abstract

Սուրբ Գրիգոր Տաթևացու (1346-1409) իմացաբանական հայացքներն ունեն լավատեսական բնույթ՝ նախ, նա  չի կասկածում ճանաչելիի՝ արարված աշխարհի, առանձին իրերի իրական գոյությանը, երկրորդ, համոզված է, որ մարդն ունի բավարար իմացական  միջոցներ ճանաչելու գոյը։ Իմացության գերագույն նպատակը աստվածիմացությունն է, ուստի գիտելիքը արժևորվում է ըստ այն բանի, թե ինչպիսի բնույթ ու միտվածություն ունի և որքանով է նպաստում հոգու փրկությանը։  Տաթևացին պաշտպանում է արիստոտելյան իմացաբանության հիմնարար այն դրույթը, որ մարդու իմացությունն ու գիտելիքը ստացական են, քանիորնրահոգումեջչկանբնածինգաղափարներուգիտելիքներ։ Նաառանձնացնում է իմացությաներեքաստիճան՝ զգայական, բանական և հավատի, որոնք թեև տարբերվում են իրենց առարկաներով, իմացության գործիքներով, մեթոդներով ու կարողականություններով, սակայն միասին ապահովում են մարդկային իմացության ամբողջականությունը։ Թեև իմացության սուբյեկտն ընդհանուր առմամբ կրավորական է, այնուհանդերձ, մտքի մեջ ընդհանուր հասկացությունները ձևավորվում են նաև սուբյեկտի ակտիվության շնորհիվ։ Ճշմարտությունը նա սահմանում է որպես մտքի և իրականության համապատասխանություն։ Տաթևացին թեև առանձնացնում է փիլիսոփայական ու աստվածաբանական ճշմարտությունները, սակայն չիպաշտպանում «երկու ճշմարտությունների» ուսմունքը։ Փիլիսոփայական դրույթները ճշմարիտ են, եթե դրանք համահունչ են Հայտնության ճշմարտություններին:

Author Biography

Սեյրան Զաքարյան, ԵՊՀ

փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ

References

Arevshatyan S. S. Philosophical views of Grigor Tatevatsi, Yerevan, 1957 (in Russian); Zakaryan S. A. Armenian Philosophers (Grigor Tatevatsi), Yerevan, 1998; the same: Philosophers of Tatev University, Yerevan, 2018, p. 132-237 (in Armenian).

St. Grigor Tatevatsi, Voskeporik, Constantinople, 1746, p. 26 (in Armenian).

St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", Constantinople, 1741, p. 135 (in Armenian).

St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", p. 454.

St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", p. 72.

St. Grigor Tatevatsi,The Book of Questions,Constantinople,1729, p. 104 (in Armenian).

St. Grigor Tatevatsi. Commentary on the Gospel of John, with the diligence of Ghukas Abegha Zakaryan, S. Etchmiadzin, 2005, p. 31 (in Armenian).

St. Grigor Tatevatsi,Summer volume of "Book of Sermons", p. 28.

Zakaryan S. A., Aristotle and Armenian philosophy of the XIV century. Yerevan, 2017, p. 54-82 (in Armenian).

St. Grigor Tatevatsi, Solution to “Introduction” of Porphyry, Constantinople, 1793, p. 332 (in Armenian).

St. Grigor Tatevatsi,Summer volume of "Book of Sermons", p.28.

Dales, R. C.,Medieval Discussions of the Eternity of the World, Leiden, Brill, 1990.

St. Grigor Tatevatsi,Winter volume of "Book of Sermons", Constantinople, 1740, p.174 (in Armenian).

St. Grigor Tatevatsi, Commentary on the Gospel of John, p. 38.

St. Grigor Tatevatsi, Summer volume of "Book of Sermons", p. 72.

Grigoryan G. H., On the key issues of medieval Armenian philosophy, Yerevan, 1987, p. 79 (in Armenian).

Arevshatyan S. S., Grigor Tatevatsi, In book: "Prominent figures of Armenian culture" (V-XVIII centuries),Yerevan, 1976, p. 409 (in Armenian).

Downloads

Published

2023-06-13

How to Cite

Զաքարյան Ս. (2023). Գրիգոր Տաթևացու իմացաբանական հայացքները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 14(2 (41), 3–12. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.2.003

Issue

Section

PHILOSOPHY