Հայաստանյան գովազդաշուկան մեդիահոգեբանության առանցքում

Authors

  • Սաթենիկ Գրիգորյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.062

Keywords:

գովազդ ներազդում, փրայմ-թայմ ձայնի ազդեցություն, հայտնի անձինք, խաղադրույքի ռիսկեր արժեքաստեղծ գործոններ թաքնված գովազդ գենդերային կարծրատիպեր ՆԼԾ հնարանքներ

Abstract

Այժմ, երբ շուկայում առկա է լայն ընտրանի, ապրանքի առաջխաղացման հարցում գովազդը լավագույն լուծումն է: Ազդեցիկ գովազդ ստեղծելու համար օգտագործվում են զանազան հոգեբանական հնարանքներ, ինչպիսիք են ապրանքի` որպես բրենդի ճանաչումը, գունային մարտավարությունը, շրջանառության հաճախականությունը, թիրախային խմբի ընտրությունը, դիպուկ և տեղին կարգախոսի գործածումը, այլընտրանքային մեթոդների կիրառումը և այլն: Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքի նպատակը գովազդի տարանջատ քննությունն է՝ անհատի և նրա արժեհամակարգի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:

Մեր օրերում մեդիան, որը լի է բազմաժանր տեղեկատվությամբ, մեր ենթագիտակցություն է ներմուծում գաղափարներ ու արժեքներ, որոնց առջև մեր գիտակցությունն անզոր է։ Գովազդատուները միմյանց հերթ չեն տալիս՝ ստեղծելու մոդելներ, սահմանելու կյանքի նորմեր, որոնց մենք, կամա թե ակամա, ենթարկվում ենք։ Մշտադիտարկելով հայաստանյան մեդիան՝ նկատում ենք, որ արևմտյան արժեքները մեզնում արմատավորված են, և բավականաչափ ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք կոտրել դրանք ու նորերը ստեղծել։ Հաճախ գովազդաշուկան որոշակի քաղաքականություն է վարում առանց հստակ մարտավարությունների, որտեղ գլխավոր դերում մրցակցությունն է։ Այդ պայքարում հաճախ անտեսվում են գովազդային արտադրանքի գործառութային, հոգեբանական, արժեհամակարգային, բարոյաէթիկական և օրենսդրական կողմերը:

Author Biography

Սաթենիկ Գրիգորյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս

 

References

Гриднер Дж., Бэндлер Р., Из лягушек в принцы, Воронеж, 1993

Мацумото Д., Психология и культура, СПб., 2002, с. 79-87

ՀՀ օրենքը վիճակախաղերի մասին, https://www.arlis.am/documentview.aspx?docid=75459

ՀՀ օրենքը շահումով խաղերի և խաղատների մասին, https://www.arlis.am/documentview.aspx?docid=80275Ռոսգոսստրախ արմենիա / Հենրիկ Մխիթարյանի գովազդային հոլովակը, Apr 17, 2015, https://www.youtube.com/watch?v=5GrtLGiEa4A

Factory production, Towards a new reality Evoca Bank, Nov 3, 2017, https://www.youtube.com/watch?v=U8FWDjF2mPU&feature=youtu.be&fbclid=IwAR3mZRXY5hBoz8Ue2ufnL7F1NdL1n5KxOuiZD_mrrc6e7flzNFKCNoGfpJg

TotoGaming - Ձեր խաղադրույքը, Jul 23, 2015, https://www.youtube.com/watch?v=T2pbhZTAGYo

ARARAT New Range, PernodRichardArmenia, Apr 22, 2011, https://www.youtube.com/watch?v=RWEq85DiS3s

Downloads

Published

2023-11-16

How to Cite

Գրիգորյան Ս. (2023). Հայաստանյան գովազդաշուկան մեդիահոգեբանության առանցքում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 14(3 (42), 62–77. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.062

Issue

Section

PSYCHOLOGY