Շահան Պերպերյանի «Երկու ժամանակները» երկը ժամանակի մասին փիլիսոփայական խորհրդածությունների համատեքստում

Authors

  • Սիլվա Պետրոսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.1.005

Keywords:

երաժշտական ժամանակ, ժամացուցային ժամանակ, Տևողություն, Ներքին ժամանակ, Պերպերյան, Բերգսոն, Օգոստինոս, Կանտ

Abstract

Հոդվածը նվիրված է  XX դարի արևմտահայ փիլիսոփայական մտքի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկի՝ Շահան Պերպերյանի «Երկու ժամանակները» երկի քննական վերլուծությանը։ Պերպերյանի ուսմունքը ժամանակի մասին դեռևս պատմափիլիսոփայական անդրադարձի չի ենթարկվել, և հոդվածագրի նպատակն է ցույց տալ ժամանակի պերպերյանական ընկալման յուրակերպությունները փիլիսոփայության պատմության համատեքստում։ Դա անելու համար ներկայացվել ու վերլուծվել են ժամանակի մասին Արիստոտելի, Պլոտինի, Օգոստինոս Երանելու,  Կանտի ու Բերգսոնի հայացքները Պերպերյանի ուսմունքի հետ իրենց հարաբերության տեսանկյունից։ Ցույց է տրվել, որ Պերպերյանի մոտեցումն ըստ էության շարունակում է նորպլատոնականության գիծը՝ առանձնապես մեծ ազդեցություն կրած լինելով Տևողության մասին Բերգսոնի ուսմունքից։

Պերպերյանը տարբերակում է այսպես կոչված «ժամացուցային» կամ արտաքին և «երաժշտական» կամ ներքին ժամանակները՝ նախապատվությունը տալով վերջինին։ Ներքին ժամանակն, ըստ նրա, իր մեջ ունի հավաքական ոգեղենության միանգամից տրվածության հնարավորությունը։ Պերպերյանը ցույց է տալիս, որ տևելու կարողության շնորհիվ մարդը ձեռք է բերում ստեղծարար ազատություն և կարող է ձևավորել ոչ միայն իր ապագան, այլև՝ իր անցյալը։ Նմանապես, ժողովուրդն, ըստ արևմտահայ մտածողի, ազգ է դառնում, երբ իր գոյությունն ու լինելությունը բարձրացնում է ոգեկան մակարդակի։ Ազգը, կազմելով իր պատմությունը, դառնում է «Հաւաքական անձնաւորութիւն»՝ իր արտաքնապես անցնող ու ջնջվող կյանքը ազատագրելով Արտաքին ժամանակի ջնջող վազքից ու հաստատելով հավաքական ներքին թանձրական Տևողության մեջ։

Պերպերյանը Ներքին ժամանակին տիրելը կապում է հոգու ներկայության, սրբության հետ, նշելով, որ մարդիկ սխալ են հասկանում հավերժությունը, կարծելով, որ այն վերջում է գալու, այնինչ երանելի, սուրբ մարդն արդեն իսկ հավերժության մեջ է, քանի որ բոլոր ժամանակները կրում է իր ներսում։

Author Biography

Սիլվա Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ։

References

Պէրպերեան Շ․Ռ․, Երկու ժամանակները, ամանորի մը առթիվ, Երուսաղեմ, Տպարան Սրբոյ Հակոբեանց, 1943։

Պերպերյան Շ., Սրբութիւնները եւ Սուրբը // Պերպերյան Շ., Թելադրանք հոգեւորականներու, Երուսաղեմ, 2002։

Պերպերյան Շ. Ռ. , Արժէքաբանութիւն կամ արժէքներու իմաստասիրութիւն, Անթիլիաս, 1976։

Պերպերյան Շ. Ռ. , Պատմութիւն իմաստասիրութեան, Անթիլիաս, 1977։

Պերպերյան Շ. Ռ. , Բնազանցութիւն, Անթիլիաս, 1978, և այլն։

Պէրպէրեան Ռ., Հայրենասիրութիւն // Առաջին տերեւք, Կ. Պօլիս, 1877:

Պէրպէրեան Ռ., Գեղեցիկն ու գեղարուեստք // Երկու բանախոսութիւնք, Կ. Պօլիս, 1880։

Չրաքյան Տ., Ներաշխարհ // Չրաքյան Տ., Երկեր, Եր., 1981:

Արիստոտել, Ֆիզիկա, V, 3, 219 a 10-14:

Պլոտին, Էննեադներ, III, 7, 11:

Օգոստինոս Երանելի, Խոստովանություն, Գիրք տասնմեկերորդ, XX, 26:

Կանտ Ի., Զուտ բանականության քննադատություն, Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, Երևան, 2006։

Bergson H., Time and Free Will, An Essay on the Immediate Data of Consciousness, Dover Publications Inc., Mineola, NY, 2001․

Bergson H., Creative Evolution // Bergson H., Key Writings, Continuum, NY, London, 2002․

Делез Ж., Бергсонизм // Делез Ж., Эмпиризм и субъективность, опыт о человеческой природе по Юму. Критическая философия Канта. Бергсонизм. Спиноза. М., 2001․

Хайдеггер М., Бытие и время, М., 1993․

Downloads

Published

2023-04-05

How to Cite

Պետրոսյան Ս. (2023). Շահան Պերպերյանի «Երկու ժամանակները» երկը ժամանակի մասին փիլիսոփայական խորհրդածությունների համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(1 (43), 5–17. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.1.005

Issue

Section

PHILOSOPHY