«Տառապանք», «ցավ» և «մարդկային գոյություն» հասկացությունները հոգեվերլուծության և փիլիսոփայության մեջ

Authors

  • Նելլի Հարոյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.051

Keywords:

փիլիսոփայություն, հոգեբանություն, տառապանք, ցավ, ողբերգություն, մարդկային կեցություն, էքզիստենցիալիզմ, հոգեվերլուծություն, ճանաչողություն, կյանքի իմաստ, մղումներ

Abstract

Հոդվածում վերլուծվում է մարդկային գոյության եզակի ասպեկտը, որը կենտրոնական տեղ է գրավում փիլիսոփայական մարդաբանության մեջ՝ իր բազմաթիվ իմաստներով, հակասություններով, բարդություններով և դրա  էությունը լիովին հասկանալու անհնարինությամբ։  Դիտարկվում է կյանքի և մահվան ընկալման խնդիրը, մարդու թերարժեքության կենսաբանական և հոգեբանական բնութագրերը, սահմանային իրադրության առկայությամբ պայմանավորված մշտական ​​դեֆիցիտի վիճակը, որը պետք է հաղթահարվի կյանքը պահպանելու համար, ինչպես նաև վերջի անխուսափելիության գիտակցումը:

Հոդվածում ներկայացված են մարդկային գոյության հիմնական բաղադրիչների համառոտ ակնարկը, ինչպիսին է տառապանքը, մի երևույթ, որը ցույց է տալիս վերափոխման ցանկությունը, անցումը գոյությունից դեպի չգոյություն, որպես սեփական ամբողջականության և վերջնականության փորձ: Մարդկային գոյության ողբերգությունը դիտարկվում է փիլիսոփա-աստվածաբան Գ.Նարեկացու տեսանկյունից:

Տառապանքը՝ իբրև մարդու գոյության անհրաժեշտ բաղադրիչ՝ հանգամանալից քննարկվում է նաև էքզիստենցիալ փիլիսոփաների կողմից։ Վերլուծվում է ցավի փորձի առանձնահատկությունը, ինչը ցույց է տալիս, որ ցավի նկատմամբ զգայունությունը կարող է կապված լինել անհատի մշակութային և էթնիկական բնութագրերի հետ: Ցավը համարվում է կենդանի աշխարհի էվոլյուցիայի կարևոր հատկանիշ և մարդու գոյության հիմնական նշան, որը էական ազդեցություն ունի նրա գոյության վրա։ Դիտարկվում է  նաև կյանքի իմաստի հարցը էկզիստենցիալ փիլիսոփաների և հոգեվերլուծաբանների տարբեր տեսակետների համատեքստում:

Author Biography

Նելլի Հարոյան, Երևանի պետական համալսարան

Երևանի Պետական ​​Համալսարանի սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ

References

Фромм Э. Человеческая ситуация - ключ к гуманистическому психоанализу. Искусство любить. СПб.: Азбука. 2000.

Гуревич П. Расколотость человеческого бытия. Рос. акад. наук. Ин-т философии. М.: ИФРАН. 2009.

Нарекаци Гр. Книга скорбных песнопений. Пер. с древнеарм. и коммент. М.О. Дарбинян-Меликян и Л.А. Ханларян. М.: «Наука» ”. 1988, с.152.

Захарова Е.В. Фрейд об онтологической недостаточности человека. Травма быть живым. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2011. № 3 (9): в 3-х ч. Ч. II. C. 59-64.

Гегель Г.В.Ф. Энциклопедия философских наук. Философия духа. М.: Мысль. 1977. 471 с.

Захарова Е.В. Фрейд об онтологической недостаточности человека. Травма быть живым. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2011. № 3 (9): в 3-х ч. Ч. II. C. 59-64.

Гуревич П. Расколотость человеческого бытия. Рос. акад. наук. Ин-т философии. М.: ИФРАН. 2009.

Захарова Е.В. Фрейд об онтологической недостаточности человека. Травма быть живым. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2011. № 3 (9): в 3-х ч. Ч. II. C. 59-64. , Фрейд З. Влечения и их судьба //Фрейд З. По ту сторону принципа удовольствия /пер. с нем. Минск: Харвест. 2004.

Антюхина А. В. Боль и страдание: философское осмысление. Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение.// Вопросы теории и практики. 2013. № 4 (30): в 3-х ч. Ч. I. C. 25-28.

Франкл В. Воля к смыслу: М.:Апрель Пресс, ЭКСМО Пресс. 2000.

Попова О.Ф. Избегание страдания как экзистенциальная установка формирования зависимости// «Философия, этика, религиоведение». Акмеология, научно-практический журнал 2017. № 3/63/. С. 82-26.

Франкл В. Воля к смыслу: М.:Апрель Пресс, ЭКСМО Пресс. 2000. c.97.

Ницше Ф.Сочинения: 2-х т.М.: Рипол Классик,1998, Т. 2.864. с.347

Нарекаци Гр. Книга скорбных песнопений. Пер. с древнеарм. и коммент. М.О. Дарбинян-Меликян и Л.А. Ханларян. М.: “Наука”. 1988. с. 104.

Юнг К.Г. Душа современного человека // Архетип и символ. М.: Ренессанс, стр 152.

Фрейд З. "Недовольство культурой". Санкт-Петербург, Издательство: Фолио, Подарочные издания художественной литературы. 2013.

Published

2024-07-16

How to Cite

Հարոյան Ն. (2024). «Տառապանք», «ցավ» և «մարդկային գոյություն» հասկացությունները հոգեվերլուծության և փիլիսոփայության մեջ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(2 (44), 51–59. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.051

Issue

Section

PSYCHOLOGY