Տեղեկութահոգեբանական ներգործությունը՝ որպես զինծառայողների մարտական ակտիվության աստիճանը պայմանավորող կարևոր գործոն

Authors

  • Սվետլանա Բաղդասարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.060

Keywords:

զինծառայողներ, մարտական ակտիվություն, տեղեկութահոգեբանական ներգործություն, ժամանակակից պատերազմներ, ծանրության կենտրոն, մարտական պատրաստում, բարոյալքում, կամքի կոտրում, արտաքին և ներքին գործոններ:

Abstract

Ժամանակակից պատերազմում տեղեկատվական-քարոզչական գործողությունների, տեղեկատվական (հոգեբանական) օպերացիաների դերի ու ռազմական նշանակության էապես աճը արմատապես փոխել են պատերազմի բնույթը՝ նպատակ ունենալով քիչ ռեսուրսներով, առանց ռազմական ուժի կիրառման ազդելու հակառակորդ պետության ղեկավարության, կոնկրետ մարդկանց հոգեվիճակների, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև ամբողջ բնակչության դիրքորոշումների, տրամադրությունների վրա: Պատահական չէ, որ արդի պատերազմում «ծանրության կենտրոնը» դարձել է հակառակորդի ԶՈՒ-ի զինծառայողների մտավոր կարողությունները, հուզակամային հատկությունները՝ նպատակ ունենալով բարոյական հյուծման, անզորության, տագնապի, նյարդահոգեկան անկայունության զգացման ձևավորմամբ նվազեցնել մարտական ակտիվությունը և նպատակի կարևորությունը: Սույն հոդվածի նպատակն է համապարփակ ուսումնասիրել արդի պատերազմի տիրույթում տեղեկութահոգեբանական ներգործության դերն ու նշանակությունը՝ ցույց տալով դրա ազդեցությունը զինծառայողների մարտական ակտիվության վրա: Նպատակին հասնելու համար օգտագործվել են միջգիտակարգային տեսական վերլուծության հետևյալ մեթոդները՝ համեմատական, ընդհանրացման, համակարգման: ՈՒսումնասիրության արդյունքում եկանք այն եզրահանգման, որ արդի պատերազմում առաջնային նշանակություն ունեն տեղեկատվական-քարոզչական և հոգեբանական ձեռնարկումները, որոնք հնարավորություն են տալիս քիչ ռեսուրսներով հասնել ցանկալի նպատակի, նույնիսկ նախքան մարտական գործողությունները: Զինծառայողների մարտական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր գործոններից՝ տեղեկույթի ճշգրտությունը և բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից պաշտպանվածությունը  հնարավոր է իրականացնել մարտական, այդ թվում հոգեբանական պատրաստման ընթացքում:

Author Biography

Սվետլանա Բաղդասարյան, Երևանի պետական համալսարան

Գիտական աստիճան՝    հոգեբ. գիտ. թեկնածու,

Աշխատավայր և պաշտոն՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների խմբի ավագ լաբորանտ,

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան

 

References

Գ. Տավարածյան, Պաշտպանական բարեփոխումներն ու զինված ուժերի զարգացումը ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ , «Հայկական բանակ», 2022, № 3, էջ 9-23:

Novikov V. K. Information weapons-weapons of modern and future wars – 3rd ed., ispr. And additional – M.: Hotline – Telecom, 2020. p. 280.

Логинов П. К. Информационно-психологическое воздействие в современных операциях // Военная мысль. 2022. № 5. сс. 60-69.

Վ. Մարգարյան, Մարտական գործունեության հոգեբանություն, Երևան, 2009, էջ 228:

Սուն Ցզի, Երկ ռազմարվեստի մասին և Նիկոլո Մաքիավելի, Տիրակալը: Աշխատանքային տետրեր, Երևան: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հրատ., 2022, № 4, էջ 25:

Հատվածներ Կառլ ֆոն Կլաուզևիցի «Պատերազմի մասին» աշխատությունից»: Աշխատանքային տետրեր, Երևան: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի հրատ., 2020, № 3, էջ 2:

Fátima C. Carrilho Santos. Artificial Intelligence in Automated Detection of Disinformation: A Thematic Analysis. Journalism and Media, 2023, № 4, pp. 679–687

Исаев Д., Насонов К. Современные направления негативного информационно-психологического воздействия на военнослужащих. Способы распознавания и противодействия. Армейский сборник, 2022, № 8,

Корчемный П. А. и др. Военная психология: методология, теория, практика. М., 2010, С. 104.

Գոլովին Ն. Ն., Պատերազմի հետազոտություններ, մաս 2: «Աշխատանքային տետրեր», 2021, № 8, էջ 64:

Караяни А. Г., Сыромятников И. В., Военная психология. М.: ВУ, 2016, С. 49:

Լոքյան Ա., Բաղդասարյան Ս., ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների մարտական ակտիվության աստիճանը պայմանավորող գործոններ. փորձագիտական գնահատում, «Հայկական բանակ», 2023, № 1, էջ 105-118:

Downloads

Published

2024-07-16

How to Cite

Բաղդասարյան Ս. (2024). Տեղեկութահոգեբանական ներգործությունը՝ որպես զինծառայողների մարտական ակտիվության աստիճանը պայմանավորող կարևոր գործոն. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(2 (44), 060–069. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.060

Issue

Section

PSYCHOLOGY