Տնտեսական ընտրության արդյունավետության հիմնախնդիրը հոգեբանական գործոնների համատեքստում

Authors

  • Կարլեն Ոսկանյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.070

Keywords:

տնտեսական ընտրություն, սպառող, որոշման կայացում, ընտրանքի արդյունավետություն, տնտեսական վարք, հոգեբանական գործոններ, ապրանքագնային տարածություն, ակնկալվող օգտակարության ֆունկցիա

Abstract

Տնտեսական ընտրության և նրա արդյունավետության հիմնախնդիրն այսօր դարձել է նաև հասարակական գիտությունների հետազոտության առարկա: Արդյունավետ է համարվում տնտեսական այն ընտրությունը, որի արդյունքում որոշակի ծախսեր կատարելով անձը առավելագույնս բավարարում է իր պահանջմունքները: Ռեսուրսների սահմանափակությունը ստիպում է մարդուն ֆինանսական միջոցները խնայողաբար օգտագործելով հնարավորինս շատ պահանջմունքներ բավարարել: Դասական տնտեսագիտական մոտեցումը ենթադրում է, որ տնտեսական ընտրություն կատարելիս անձը ենթակա չէ այլոց ազդեցության, քանի որ պահանջմունքներն ու նախասիրությունները՝ որոնք պայմանավորված են անձի անհատական հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով, հիմնականում կայուն են: Ներկայումս տնտեսագիտական տեսության ներսում շրջանառվում են երեք հիմնական ուղղություններ՝ նեոդասական, ինստիտուցիոնալ և էվոլյուցիոն, որոնց հիմքում ընկած են տնտեսական վարքի բացարձակ կամ սահմանափակ արդյունավետության սկզբունքները:

Հոդվածում «արդյունավետ տնտեսական ընտրություն» եզրույթի տակ նկատի ենք ունեցել այն ընտրությունը, որն առավելագույնս համապատասխանում է անձի ակնկալիքներին և որի դեպքում ակնկալվող օգտակարության ֆունկցիան մաքսիմալ արժեք է ընդունում: Օգտակարության ֆունկցիա ասելով տնտեսագետները նկատի են ունենում տնտեսական սուբյեկտի կողմից տվյալ ժամանակահատվածում օգտագործվող բարիքների (ապրանքներ, ծառայություններ) քանակի և դրանց վրա կատարված ծախսերի չափերի կախվածությունն արտահայտող ֆունկցիաները: Օգտակարության ֆունկցիան արտահայտում է անձի նախասիրությունների և պահանջմունքների բավարարմանը միտված գործողությունների միջև առկա կապերը: Նախասիրությունները և պահանջմունքները դիտարկել ենք հոգեբանական գործոնների համատեքստում:

Հոդվածում ներկայացված են տնտեսական ընտրության արդյունավետությանն առնչվող մի շարք մոտեցումներ: Արդյունավետության խնդիրը դիտարկվում է ապրանքագնային տարածության վրա սահմանված օգտակարության ֆունկցիայի միջոցով: Առաջնորդվել ենք տնտեսագիտական այն դրույթով, որ ինչ գործոններով էլ տնտեսական վարքը պայմանավորվի, միևնույն է անձի նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման խնդրի լուծումն ի վերջո հանգում է ծախսերի նվազեցման խնդրին: Ընտրանքի արդյունավետությունը պայմանավորել ենք ոչ միայն ընտրության իրացման վրա կատարվող ֆինանսական ծախսերի չափով, այլև ընտրանքին վերագրվող գերադասելիությամբ, ինչը անձի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորվող նախապատվություն է:

Author Biography

Կարլեն Ոսկանյան, Երևանի պետական համալսարան

հոգեբանական գիտությունների թեկնածու, Ուան Փլենիթ Ստուդիոս Հայաստան, տվյալների վերլուծաբան

References

Кейнс Дж. Общая теория занятости, процента и денег. - М.: Эксмо, 2007, - 960 с.

Lindenberg S. An Assessment of the New Political Economy: Its Potential for the Social Sciences and for Sociology in Particular // Sociological Theory. Spring, 1985. pp. 99-113.

Дейнека О. С. Экономическая психология / Учебное пособие. – СПб: Изд-во С- Петерб. ун-та, 2000. – 160 с.

Посыпанова О. С. Экономическая психология: психологические аспекты поведения потребителей. // Монография.-Калуга: Изд-во КГУ им. К.Э. Циалковского, 2012, 296 с.

Корнилова Т. В. Психология риска и принятия решений: Учебное пособие для вузов / Т. В. Корнилова. – М.: Аспект Пресс, 2003. - 286 с.

Моросонова В. И. Индивидуальные особенности осознанной саморегуляции произвольной активности человека // Вестник моск. ун-та, серия 14, Психология. – 2010. – № 2. - С. 36-45.

Котлер Ф, Келлер К. Маркетинг менеджмент. 12-е издание. — СПб.: Питер, 2012, 816 с.

Parsons Talcott. The System of Modern Societies. Englewood Cliffs: Prentice-Hall (Foundation of Modern Sociology Series), 1971, 152 p.

Менгер К. Исследования о методах социальных наук и политической экономии в особенности: монография. – М.: Директ-Медиа 2014, 216 с.

Эрроу К. Дж. Экономическая теория и гипотеза рациональности. // Под. ред. Дж. Итуелла, М. Милгейта, П. Ньюмена: Пер. с англ. /Науч. Ред. Чл.- корр. РАН Автономов В. С. - М.: ИНФРА - М, 2004, 942 с.

Уильямсон О. И. Поведенческие предпосылки современного экономического анализа, /THESIS, 1993, вып. 3, с. 39-49.

Клейнер Г. Б. Рациональность, неполная рациональность, иррациональность: психологические факторы // Homo institutius – Человек институциональный. – Волгоград: ВолГУ, 2005, с. 220-236.

Аузан А. А. Социокультурные коды в экономическом анализе. // Журнал Новой экономической ассоциации. № 1(17), 2013, с. 173-176.

Веригин А. Н. Теория психического отражения и экономическая психология. Экономическая психология в современном мире: сборник научных статей. – М.: 2012, с. 57-68.

Белянин А. В. Математическая психология как раздел экономической теории. // «Психология». Журнал Высшей школы экономики, 2004, т. 1, № 3, с. 106-128. Шумейкер П. Модель ожидаемой полезности: Разновидности, подходы, результаты и пределы возможностей. /THESIS, 1994, вып. 5, с. 29-80.

Бернулли Д. Опыт новой теории измерения жребий // Вехи экономической мысли. Т. 1. Теория потребительского поведения и спроса. – СПб.: Экономичeская школа, 1999, с. 11-27.

Нейман Дж., Моргенштерн О. Теория игр и экономическое поведение». – М.: «Наука», 1970. – 708 с.

Желаева С. Э. Методологические принципы исследования поведения человека в экономике // Вестник Тамбовского университета. – 2011. – № 1. (Гуманитарные науки). – С. 179-187.

Kahneman D., Tversky A. Prospect Theory: An Analysis of Decision under Risk. J. Econometrica. V. 47. No. 2 (Mar., 1979), pp. 263-291. Kahneman D., Tversky A. Choices, Values, and Frames. Russel Sage Foundation. Cambridge University Press, – 2000, 840 p.

Kahneman D., Tversky A. On The Reality of Cognitive Illusions // Psychological Review. 1996, V. 103, No. 3, pp. 582-591.

Simon H. A. Theories of Decision-Making in Economics and Behavior Sciences. The American Economic Review, Vol. 49, Issue 3 (Jun., 1959), pp. 253-283.

Voskanyan K. V., Mathematical model of commodity-money space and its application in psychological research of economic behavior // Lraber of the Armenian-Russian University, Humanities and Social Sciences series, RUA publishing house, № 3 (36), Yerevan, 2020, pp. 58-84 (in Armenian).

Voskanyan K. V., Characteristics of the Mathematical Approach to Modeling the Economic Behavior of an Individual Due to Psychological Factors // Journal of Yerevan University. Philosophy, Psychology, № 3 (33), Yerevan, 2020, pp. 62-77 (in Armenian).

Voskanyan K. V., Methodological Basis for Identifying the Psychological Regularities of the process of Modeling the Economic Behavior of an Individual // Scientific Artsakh, № 2 (9), Yerevan, 2021, pp. 230-239 (in Armenian).

Downloads

Published

2024-07-16

How to Cite

Ոսկանյան Կ. (2024). Տնտեսական ընտրության արդյունավետության հիմնախնդիրը հոգեբանական գործոնների համատեքստում . Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(2 (44), 070–079. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.070

Issue

Section

PSYCHOLOGY