Քաղաքականի բնույթն ու կարգավիճակը: Դիսկուրսներ քաղաքականի շուրջ և քաղաքական դիսկուրսներ

Authors

  • Նաիրա Մկրտչյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2014.5.2.036

Keywords:

մարդկային համակեցություն, գիտափիլիսոփայական մտահորիզոն, քաղաքականի բնույթ, ինքնին նպատակ, ինստրումենտալ, քաղաքականի այլակերպում, փերֆորմատիվ կարողություն

Abstract

Հոդվածում քննարկվում է այն հիմնահարցը, թե ինչպես է գիտափիլիսոփայական մտահորիզոնում ըմբռնվել քաղաքականի բնույթը, և ինչպե՞ս է իմաստավորվել քաղաքականի կարգավիճակը: Հիմնավորվում է այն դրույթը, որի համաձայն գիտափիլիսոփայական հորիզոնում քաղաքականի բնույթի շուրջ էական մտատեղաշարժերն անխուսափելիորեն ազդում են նաև նրա կարգավիճակի նկատմամբ դիրքորոշումների վրա: Մասնավորապես, քաղաքականի ինքնին նպատակ լինելուց միջոցի վերածումը հանգեցրել է մարդկային համակեցության մեջ նրա դերի ու նշանակության նվազմանը: Քանի որ դիսկուրսներն օժտված են փերֆորմատիվ կարողությամբ, երբ վեր է հանվում իրականությունը փոխակերպելու և ինքնին փոխակերպվելու ներունակությունը, ապա վերոնշյալը կարող է հանգեցնել քաղաքականի մահվան կամ հնարավոր այլակերպման ու վերացման պատճառ դառնալ:

Downloads

Published

2014-07-01

How to Cite

Մկրտչյան Ն. (2014). Քաղաքականի բնույթն ու կարգավիճակը: Դիսկուրսներ քաղաքականի շուրջ և քաղաքական դիսկուրսներ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 5(2 (14), 36–44. https://doi.org/10.46991/BYSU:E/2014.5.2.036

Issue

Section

Articles