Հոգեբանության և մետաֆիզիկայի կապի պատմությունից

Authors

  • Ռուբեն Նաղդյան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2014.5.2.067

Keywords:

գիտության փիլիսոփայություն, հոգեբանության մեթոդաբանություն, մետաֆիզիկա, իրականություն, արգասիքային մոտեցում, հոգի, հոգեկանի առաջացում, հոգեկանի զարգացում

Abstract

XX դարի երկրորդ կեսին գիտության փիլիսոփայության հետազոտություններում ցույց է տրվել, որ գիտությունը հիմնվում է համապատասխան մետաֆիզիկական նախադրյալների վրա: Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ հոգեբանությունը՝ որպես գիտություն, նույնպես պետք է համապատասխանաբար կապված լինի մետաֆիզիկական սկզբունքների և կանխադրույթների հետ, որոնք սահմանում են հոգեկանի առաջացումը և զարգացումը: Այդ փաստը հակասում է այն տեսակետին, որ հոգեբանության ժամանակակից մեթոդաբանությունում, ինչպես հայտնի է, Լ. Ս. Վիգոդսկիի մեթոդաբանական վերափոխումից հետո տեղ չի հատկացվել մետաֆիզիկական մոտեցմանը: Սակայն XIX դարի և XX դարասկզբի իրավիճակը լրիվ այլ էր: Եվրոպացի հոգեբաններից մետաֆիզիկային անդրադառնում էին մասնավորապես այնպիսի հոգեբաններ, ինչպիսիք են Ի. Հերբարտը, Վ. Վունդտը, Ու. Ջեյմսը, Կ. Յասպերսը: XIX դարի վերջին մետաֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է նաև Ռուսաստանում: Մետաֆիզիկական գաղափարների էական դերը հոգեկանի ուսումնասիրման գործում ընդունվում էր Վ. Սոլովյովի, Ս. Տրուբեցկոյի, Ն. Գրոտի, Ս. Ֆրանկի, Պ. Ֆլորենսկու, Գ. Չելպանովի և ուրիշների կողմից: Սակայն Լ. Ս. Վիգոդսկու կողմից հոգեբանությունում մարքսիզմը` իբրև դրա մեթոդաբանական հիմք, հեռացվելուց հետո մետաֆիզիկան՝ որպես իդեալիստական ոլորտի գիտելիք, հոգեբանությունից հեռացվեց: Եվ միայն XX դարի վերջին այնպիսի գիտնականներ ներգրավելուց հետո, ինչպիսիք են Վ. Մ. Ալլախվերդովը, Վ. Պ. Զինչենկոն, Ա. Ի. Միրաքյանը, Ա. Վ. Պետրովսկին և Մ. Գ. Յարոշեվսկին, կրկին ցույց տվեցին հոգեբանությունում մետաֆիզիկական գաղափարների և պատկերացումների կիրառման հնարավորությունը և անհրաժեշտությունը:

Downloads

Published

2014-07-01

How to Cite

Նաղդյան Ռ. (2014). Հոգեբանության և մետաֆիզիկայի կապի պատմությունից. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 5(2 (14), 67–79. https://doi.org/10.46991/BYSU:E/2014.5.2.067

Issue

Section

Articles