Ինքնասպանությունների և ինքնասպանության վարքագծի դրսևորման հիմնախնդիրը ժամանակակից Ադրբեջանում

Authors

  • Անժելա Էլիբեգովա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  • Իզաբելա Ղազարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2016.7.2.062

Keywords:

Ադրբեջան, ինքնասպանություն, աուտոագրեսիա, ինքնահրկիզում

Abstract

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամեն տարի ավելի քան 800 000 մարդ ինքնասպանություն է գործում, իսկ ինքնասպանության փորձ կատարողների թիվը շատ ավելի մեծ է: Այս հոդվածում դիտարկվում են ինքնասպանության վարքագծի հոգեբանական հիմքերը և վերջին ժամանակներս դրա ակտիվ դրսևորման պատճառներն Ադրբեջանում: Բնակչության շրջանում կտրուկ աճել են նյարդային հիվանդությունների, խանգարումների, դեպրեսիաների դեպքերը: Ավելացել է նաև տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող քաղաքացիների ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը: Նկատվում է ինքնահրկիզման՝ որպես օրըստօրե ավելացող ինքնասպանությունների համար նախընտրելի մեթոդի դիմելու միտում: Սոցիալական պայմանները և հոգեբանական խնդիրները ինքնասպանության դիմելու հիմնական պատճառներից են, որոնք պայմանավորված են արյունալի սպանություններով և աուտոագրեսիվ վարքագծի աճով: Այս ամենը դրսևորվում է հասարակության ներսում ագրեսիվ վարքով:

Published

2016-07-21

How to Cite

Էլիբեգովա Ա., & Ղազարյան Ի. (2016). Ինքնասպանությունների և ինքնասպանության վարքագծի դրսևորման հիմնախնդիրը ժամանակակից Ադրբեջանում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 7(2 (20), 62–70. https://doi.org/10.46991/BYSU:E/2016.7.2.062

Issue

Section

Articles