Արդի հասարակության սոցիալական գործընթացներն ու արժեքային կողմնորոշիչները

Authors

  • Կարինե Յարալյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2018.9.2.028

Keywords:

ռիսկի հասարակություն, անհատականացում, միջանձնային մենակություն, մարդաբանական ցնցում, էկզիստենցիալ ճգնաժամ, հեռականություն, ինքնարտահայտման արժեքներ, բանական էգոիզմ

Abstract

Արդի տեղեկատվական-տեխնոլոգիական փոփոխությունների արագացող տեմպերը խիստ արդիական են դարձրել սոցիալ-հոգեբանական հարմարման խնդիրը: Մարդը հայտնվել է ապակենտրոնացված, հարափոփոխ աշխարհում, որի դինամիկան մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ գրավիչ: Այս պարագայում սեփական «շանս»-ի իրացումը հնարավոր է միայն բացառիկ ճկունություն և մոբիլություն դրսևորելու դեպքում, ինչը ենթադրում է, որ ժամանակակից մարդը պետք է վերաիմաստավորի նաև իր արժեքային կողմնորոշումները: Պատահական չէ, որ ժամանակակից մարդու ինքնաներկայացման և ինքնակողմնորոշման պահանջը նրան մի կողմից մղում է ստեղծագործության ու նորարարության, մյուս կողմից՝ հոգատարության և համամասնակցության համատեքստում հնարավորություն է տալիս հաստատելու բանական էգոիզմի համակարգը՝ որոշ չափով հաղթահարելով գոյության և պիտոյականության կապը:

Published

2018-07-03

How to Cite

Յարալյան Կ. (2018). Արդի հասարակության սոցիալական գործընթացներն ու արժեքային կողմնորոշիչները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 9(2 (26), 28–35. https://doi.org/10.46991/BYSU:E/2018.9.2.028

Issue

Section

Articles