Հին գրական հայերենի աւ (aṷ) երկբարբառակերպի համաժամանակյա բնութագրերը

Հեղինակներ

  • դոցենտ Վարդան Զ. Պետրոսյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.1.118

Բանալի բառեր:

համաժամանակյա բնութագիր, երկբարբառակերպ, հնչույթակերպ, հնչույթային գործառույթ, հնչույթաբանական հակադրություն, համաժա¬մա¬նակ¬յա բնութագիր, երկբարբառակերպ, հնչույթակերպ, հնչույթային գործառույթ, հնչույթաբանական հակադրություն, Աճառյան, Աղայան , Աղայան

Ամփոփում

Հին գրական հայերենի՝ «V + S» կաղապարին վերաբերող աւ (aṷ) երկ­բարբա­ռա­կերպը բառի կազմում հանդիպում է հնարավոր բոլոր երեք դիրքերում՝ բառասկզբի, բառամիջի և բառավերջի: Եթե առաջին երկու դիրքերում այն նախորդում է բաղաձայն հնչյունի (հմմտ. աւգուտ, աւդ, աւծումն, աւտար և այլն, արաւր, ծանաւթ, հաւտ, եղբաւր և այլն), ապա բա­ռավերջում հան­դի­պում է պայմականորեն փակ վանկում, որքանով ւ (ṷ) կիսաձայնը հին հայերենում չի ունեցել վանկ­արար գործառույթ, հետևաբար նրանով ավարտվող վանկը չի կարող բաց համար­վել: Ի տար­բե­րու­թյուն բառասկզբի դիրքի, ուր աւ (aṷ)-ը պարզապես բառը բաղադրող հնչյունական (/հնչույթային) հաջորդականություն էր, որի բաղադրիչներն ունեին հնչարտա­բերական սերտ միասնություն, ապա բառամիջի և բառավերջի դիրքերում այն կարող էր իրակա­նացնել նաև քերականական գործ­ա­ռույթ, այսինքն՝ համարժեք լինել ձևակազմական ձևույ­թի (հմմտ. հաւր (հայր-ի եզ. թ., սեռ.-տր. հլ.) ազգաւ (ազգ-ի եզ. թ., գործ. հլ.), Հոմերաւ (Հոմերոս-ի եզ. թ., գործ. հլ.) և այլն): Ըստ ավանդական հայերենագիտության ներկայացուցիչների՝ երկու ձայնավորի միջև դիրքում ւ (ṷ)-ի և հաջորդող ձայնավորի առնչությունը երկու առանձին հնչույթների հարաբե­րակ­ցություն էր, իսկ մեր կարծիքով այդ դիրքում ևս կիսաձայնը կազմավորում է երկբարբառակերպ, որն արդեն վերաբերում է «V+S» կաղապարին (հմմտ. ա-ւագ, նա-ւազ, ա-ւեր, բե-ւեռ, բա-ւիղ, շա-ւիղ, թագա-ւոր, լուսա-ւոր և այլն, ուր առկա են ւա (ṷa), ւե (ṷe), ւի (ṷi), ւո (ṷo) երկբար­բա­ռա­կերպ­ները):

Հեղինակի կենսագրությունը

  • դոցենտ Վարդան Զ. Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության եւ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

Հղումներ

Աղայան, է. (1964): Գրաբարի քերականություն, Երևան: (Aghayan, Ē. (1964). Grabari kʻerakanutʻyun, Yerevan) (in Armenian).

Աղայան, Է. (1954): Մեղրու բարբառը, Երևան: (Aghayan, Ē. (1954). Meghru barbaṙə, Yerevan) (in Armenian).

Աղայան, Է. (1987): Լեզվաբանության հիմունքներ, Երևան: (Aghayan, Ē. (1987). Lezvabanutʻyan himunkʻner, Yerevan) (in Armenian).

Աճառյան, Հ. (1973): Հայերեն արմատական բառարան, հ. 1, Երևան: (Achaṙyan, H. (1973). Hayeren armatakan baṙaran, h. 1, Yerevan) (in Armenian).

Աճառյան, Հ. (1984): Հայոց գրերը, Երևան: (Achaṙyan, H. (1984). Hayotsʻ grerə, Yerevan) (in Armenian).

Աճառյան, Հ. (1953): Քննություն Առտիալի բարբառի, Երևան: (Achaṙyan, H. (1953). Kʻnnutʻyun Aṙtiali barbaṙi, Yerevan) (in Armenian).

Աճառյան, Հ. (2003): Քննություն Կիլիկիայի բարբառի, Երևան: (Achaṙyan, H. (2003). Kʻnnutʻyun Kilikiayi barbaṙi, Yerevan) (in Armenian).

Աճառյան, Հ. (1947): Քննություն Համշենի բարբառի, Երևան: (Achaṙyan, H. (1947). Kʻnnutʻyun Hamsheni barbaṙi, Yerevan) (in Armenian).

Աճառյան, Հ. (2021): Քննություն Նոր-Նախիջևանի բարբառի, Երևան: (Achaṙyan, H. (2021). Kʻnnutʻyun Nor-Nakhidzhevani barbaṙi, Yerevan) (in Armenian).

Աճառյան, Հ. (1953): Քննություն Վանի բարբառի, Երևան: (Achaṙyan, H. (1953). Kʻnnutʻyun Vani barbaṙi, Yerevan) (in Armenian).

Առձեռն բառարան հայկազնեան լեզուի (1988): Անթիլիաս: (Aṙdzeṙn baṙaran haykaznean lezui (1988). Antʻilias) (in Armenian).

Ասատրյան, Մ. (1962): Ուրմիայի (Խոյի) բարբառը, Երևան: (Asatryan, M. (1962). Urmiayi (Khoyi) barbaṙə, Yerevan) (in Armenian).

Ասատրյան, Մ. (1968): Լոռու խոսվածքը, Երևան: (Asatryan, M. (1968). Loṙu khosvatskʻə) (in Armenian).

Բագրատունի, Ա. (1852): Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց, Վենետիկ: (Bagratuni, A (1852). Hayerēn kʻerakanutʻyun i pēts zargatsʻelotsʻ) (in Armenian).

Ղազարեան, Ռ. (2004): Գրաբարի բառարան, Անթիլիաս: (Ghazarean, Ṙ. (2004). Grabari baṙaran, Antʻilias) (in Armenian).

Ղարիբյան, Ա. (1958): Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ, Երևան: (Gharibyan, A. (1958). Hayeren norahayt barbaṙneri mi nor khumb, Yerevan) (in Armenian).

Մարկոսյան, Ռ. (1989): Արարատի բարբառը, Երևան: (Markosyan, Ṙ. (1989). Ararati barbaṙə, Yerevan) (in Armenian).

Նոր բառգիրք հայկազեան լեզուի (1979): Հ. I, Երևան: (Nor baṙgirkʻ haykazean lezui (1979). H 1, Yerevan) (in Armenian).

Պետրոսյան, Վ. (2023): Հ.-ե. երկբարբառային համակարգից սերած երկբարբառակերպները հին հայերենում (տարաժամանակյա և ապաժամանակյա քննություն) // ԲԵՀ. Բանասիրություն, թիվ 3 (42): (Petrosyan, V. (2023). H.-e. erkbarbaṙayin hamakargitsʻ serats erkbarbaṙakerperə hin hayerenum // BYH, tʻiv 3 (42)) (in Armenian).

Պետրոսյան, Վ. (2024): Երկբարբառային կազմությունների տեսության հարցեր // ՎԷՄ, թիվ 4 (88): ((Petrosyan, V. (2024). Erkbarbaṙayin kazmutʻyunneri tesutʻyan hartsʻer // VĒM, tʻiv 4 (88)) (in Armenian).

Ջահուկյան, Գ. (1972): Հայ բարբառագիտության ներածություն, Երևան: (Dzhahukyan, G. (1972). Hay barbaṙagitutʻyan neratsutʻyun, Yerevan) (in Armenian).

Туманян, Э. (1971). Древнеармянский язык. Москва: (Tumanyan, Ē (1971). Drevnearmyanskiy yazyk, Moskva) (in Russian).

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-03-13

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Պետրոսյան Վ. (2026). Հին գրական հայերենի աւ (aṷ) երկբարբառակերպի համաժամանակյա բնութագրերը. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 17(1 (49), 118-128. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.1.118

Նմանատիպ հոդվածներ

21-30 of 63-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար:

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները