Հայերենի գոյականի հոլովման համակարգի նկարագրության կաղապարների տիպաբանական և զուգադրական քննություն
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.065Բանալի բառեր:
գոյականի հոլովման համակարգ, գիտական կաղապար, հինգ հոլովի տեսություն, յոթ հոլովի տեսություն, հայցական հոլով, ուղիղ խնդիր, սեռական հոլով, տրական հոլովԱմփոփում
Սույն հոդվածում տիպաբանորեն գնահատված ու համեմատված են արդի գրական արևելահայերենի գոյականի հոլովման համակարգի գիտական նկարագրության հինգհոլովական և յոթհոլովական կաղապարները, և փաստերով ու տրամաբանական վերլուծությամբ ցույց է տրված առաջինի ակնհայտ առավելությունները, ինչպես նաև երկրորդի բազում թերությունները։ Այդ կաղապարները նաև զուգադրված են գրաբարի յոթհոլովական կաղապարի հետ, և ցույց է տրված, որ աշխարհաբարի նկարագրության յոթհոլովական կաղապարը գրաբարի, ինչպես նաև լատիներենի ու մասամբ ռուսերենի կաղապարների արհեստական, բռնի հարմարեցումն է, մինչդեռ հինգհոլովական կաղապարը անկախ է այլ լեզվական համակարգերի կաղապարներից և համարժեքորեն է արտացոլում արդի գրական արևելահայերենի գոյականի հոլովման համակարգը։
Եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է կրթական համակարգում իսպառ հրաժարվել յոթհոլովական կաղապարից և վերականգնել հինգհոլովական կաղապարը արդի գրական արևելահայերենի համար։
Խնդիրն արդիական է ու հրատապ, քանի որ յոթհոլովական կաղապարը ոչ միայն հակագիտական է, այլև հարկադրում է խախտել մանկավարժական մի շարք սկզբունքներ ու պահանջներ։
Այս խնդիրը հայագիտության մեջ նոր չէ։ Սակայն սույն վերլուծությունը կատարված է նորովի, գիտական վերլուծության տիպաբանական և կաղապարման եղանակներով, մի շարք նոր փաստարկների ներգրավմամբ։
Հղումներ
Աբաջյան Ա. (2006), Հայերենի հոլովական համակարգի ըմբռնումը և պատմական զարգացումը հայ քերականագիտության մեջ, Եր., ԵՊՀ հրատ., - 444 էջ։ [Abajyan A. 2006. Hayereni holovakan hamakargi ǝmbrnumǝ yev patmakan zargacumǝ hay qerakanagituthyan mej. Yerevan: YPH hrat. (In Armenian)].
Աբեղեան Մ. (1906), Աշխարհաբարի քերականութիւն, Վաղարշապատ, - 168 էջ։ [Abeghyan M. 1906. Ashkharhabari qerakanuthyun, Vagharshapat (In Armenian)].
Աբեղեան Մ. (1908), Աշխարհաբարի հոլովները, Վաղարշապատ, - 84 էջ։ [Abeghyan M. 1908. Ashkharhabari holovnerǝ, Vagharshapat (In Armenian)].
Աբեղեան Մ. (1909), Հայցական հոլովը մեր աշխարհաբարում, Վաղարշապատ, - 80 էջ։ [Abeghyan M. 1909. Haycakan holovǝ mer ashkharhabarum. Vagharshapat (In Armenian)].
Աբեղյան Մ. (1974), Երկեր, հ. Զ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., - 848 էջ։ [Abeghyan M. 1974. Yerker. h. 6. Yerevan: HSSH GA hrat. (In Armenian)].
Աբեղյան Մ. (1985), Մի քանի քերականական խնդիրների մասին (Պատասխան իր տեսությունը քննադատողներին) // Երկեր, հ. Ը, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., էջ 578-580։ [Abeghyan M. 1985. Mi qani qerakanakan khndirneri masin (Pataskhan ir tesuthyunǝ qnnadatoghnerin). Yerker. h. 8. Yerevan: HSSH GA hrat. (In Armenian)].
Աբովյան Խ. (1950), Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից, մասն երկրորդ // Երկերի լիակատար ժողովածու, հ. 5, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., էջ 113-164։ [Abovyan Kh. 1950. Nakhashavigh krthuthean i pets noravarzhic. masn yerkrord // Yerkeri liakatar zhoghovatsu. h. 5. Yerevan: HSSR GA hrat. (In Armenian)].
Ս. Աբրահամեան, Բ. Վերդեան, Վ. Քոսեան (1968), Հայերէն լեզուի դասագիրք, Եր., «Լոյս», - 440 էջ։ [Abrahamean S., Verdean B., Qosean V. 1968. Hayeren lezui dasagirq. Yerevan: «Loys» (In Armenian)].
Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ. (1974), Ժամանակակից հայոց լեզու, հ. 2, Ձևաբանություն, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., - 588 էջ։ [Abrahamyan S., Parnasyan N., Ohanyan H. 1974. Zhamanakakic hayoc lezu. h. 2, Dzevabanuthyun. Yerevan: HSSH GA hrat. (In Armenian)].
Աղայան Է., Բարսեղյան Հ. (1970), Հայոց լեզու (դասագիրք միջնակարգ դպրոցի V-VII դասարանների համար), Եր., «Լույս», - 352 Էջ։ [Aghayan E., Barseghyan H. 1970. Hayoc lezu (dasagirq mijnakarg dproci V-VII dasaranneri hamar). Yerevan: «Luys» (In Armenian)].
Աղայան Է., Բարսեղյան Հ. (1994), Հայոց լեզու (դասագիրք V-VI դասարանների համար), Եր., «Լույս», - 400 էջ։ [Aghayan E., Barseghyan H. 1994. Hayoc lezu (dasagirq V-VI dasaranneri hamar). Yerevan: «Luys» (In Armenian)].
Ասատրյան Մ. (1983), Ժամանակակից հայոց լեզու (ձևաբանություն), Եր., ԵՊՀ հրատ., - 472 էջ։ [Asatryan M. 1983. Zhamanakakic hayoc lezu (Dzevabanuthyun). Yerevan: YPH hrat. (In Armenian)].
Ավետիսյան Յու., Զաքարյան Հ. (2015), Ձևաբանություն (2-րդ՝ լրամշակված հրատարակություն), Եր., «Զանգակ-97», - 320 էջ։ [Avetisyan Yu., Zaqaryan H. 2015. Dzevabanuthyun (2-rd lramshakvats hratarakuthyun). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].
Ավետիսյան Յու. (2024), Ժամանակակից հայոց լեզու (ձևաբանություն), Եր., «Զանգակ-97», - 328 էջ։ [Avetisyan Yu. 2024. Zhamanakakic hayoc lezu (Dzevabanuthyun). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].
Բարսեղյան Հ. (1967), Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները, Եր., «Հայաստան», - 76 էջ։ [Barseghyan H. 1967. Manuk Abeghyani hing holovi tesuthyunǝ yev nra hin u nor qnnadatuthyunnarǝ. «Hayastan» (In Armenian)].
Իշխանյան Ռ. (1971), Արդի հայերենի հոլովումն ու խոնարհումը, Եր., ԵՊՀ հրատ., - 168 էջ։ [Ishkhanyan R. 1971. Ardi hayereni holovumn u khonarhumǝ. Yerevan: YPH hrat. (In Armenian)].
Խլղաթյան Ֆ. (2004), Հայոց լեզու (դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար), Եր., «Մակմիլան-Արմենիա», - 168 էջ։ [Khlghathyan F. 2004. Hayoc lezu (dasagirq mijnakarg dproci 6-rd dasarani hamar). Yerevan: «Makmilan-Armenia» (In Armenian)].
Խլղաթյան Ֆ. (2006), Հայոց լեզու (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար), Եր., «Զանգակ-97», - 160 էջ։ [Khlghathyan F. 2006. Hayoc lezu (dasagirq hanrakrthakan dproci 7-rd dasarani hamar). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].
Խլղաթյան Ֆ. (2007), Հայոց լեզու (դասագիրք հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի համար), Եր., «Զանգակ-97», - 160 էջ։ [Khlghathyan F. 2007. Hayoc lezu (dasagirq hanrakrthakan dproci 8-rd dasarani hamar). Yerevan: «Zangak-97» (In Armenian)].
Ղարիբյան Ա. (1960), Հայոց լեզու (դասագիրք միջնակարգ դպրոցի V-VII դասարանների համար), Եր., Հայպետուսմանկհրատ, - 284 էջ։ [Gharibyan A. 1960. Hayoc lezu (dasagirq mijnakarg dproci V-VII dasaranneri hamar). Yerevan: Haypetusmankhrat (In Armenian)].
Մալխասեանց Ստ. (1908), Հայցական հոլովը աշխարհաբարի մէջ // «Նոր դպրոց», հմ. 1, էջ 44-51, Թիֆլիս։ [Malkhaseanc St. 1908. Haycakan holovǝ ashkharhabari mej // «Nor dproc», hm. 1, 44-51. Thiflis (In Armenian)].
Մալխասեանց Ստ. (1909), Դարձեալ հայցական հոլովը // «Նոր դպրոց», հմ. 11, էջ 29-38; հմ. 12, էջ 46-62, Թիֆլիս։ [Malkhaseanc St. 1909. Dardzeal haycakan holovi masin // «Nor dproc», hm. 11, 29-38, hm. 12, 46-62. Thiflis (In Armenian)].
Մարգարյան Ալ. (2000), Հայերենի հոլովները, Եր., ԵՊՀ հրատ., - 200 էջ։ [Margaryan Al. 2000. Hayereni holovnerǝ. Yerevan: YPH hrat. (In Armenian)].
Մեյթիխանյան Փ. (2023), Հայոց լեզու (դասագիրք 7-րդ դասարանի համար), Եր., «Աստղիկ գրատուն», - 176 էջ։ [Meythikhanyan Ph. 2023. Hayoc lezu (dasagirq 7-rd dasarani hamar). Yerevan: «Astghik gratun» (In Armenian)].
Ներսիսյան Բ., Սահակյան Կ. (2017), Յոթ հոլովի տեսությունը հիմնավորելու նոր մեթոդ // «Վէմ համահայկական հանդես», հմ. 3 (59), Եր., «Վէմ», էջ 106-117։ [Nersisyan B., Sahakyan K. 2017. Yoth holovi tesuthyunǝ himnavorelu nor method // «Vem hamahaykakan handes», hm. 3 (59). Yerevan: «Vem», 103-117 (In Armenian)].
Շարաբխանյան Պ., Պիվազյան Է. (1967), Արդի հայերենի հոլովների մասին // Պատմաբանասիրական հանդես, հմ. 4, էջ 115-134։ [Sharabkhanyan P., Pivazyan E. 1967. Ardi hayereni holovneri masin // Patmabanasirakan Handes, hm. 4, 115-134 (In Armenian)].
Շրյոդեր Յ. (1711), Արամեան լեզուին գանձ (Thesaurus languae Armenicae), Ամստերդամ, - 570 էջ։ [Schröder J. 1711. Aramean lezuin gandz. Amsterdam (In Latin)].
Պալասանեան Ստ. (1870), Ընդհանուր տեսութիւն արևելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, - 120 էջ։ [Palasanean St. 1870. Ǝndhanur tesuthiwn arevelean nor grawor lezui hayoc. Thiflis (In Armenian)].
Պապոյան Ա. (1964), Տեղաշարժեր հայերենի հոլովման հարացույցում // Պատմաբանասիրական հանդես, հմ. 4, էջ 61-80։ [Papoyan A. 1964. Teghasharzher hayereni holovman haracuycum // Patmabanasirakan Handes, hm. 4, 61-81 (In Armenian)].
Պետրոսյան Հ. (1987), Հայերենագիտական բառարան, Եր., «Հայաստան», էջ 411-418։ [Petrosyan H. 1987. Hayerenagitakan bararan. Yerevan: «Hayastan», 411-418 (In Armenian)].
Ջահուկյան Գ. (1967), Ժամանակակից հայերենի հոլովման համակարգը, Եր., ԵՊՀ հրատ., - 92 էջ։ [Jahukyan G. 1967. Zhamanakakic hayereni holovman hamakargǝ. Yerevan: YPH hrat. (In Armenian)].
Ջահուկյան Գ. (1969), Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը, Եր., «Միտք», - 292 էջ։ [Jahukyan G. 1969. Hayoc lezvi zargacumn u karucvatsqǝ. «Mitq» (In Armenian)].
Սևակ Գ. (1955), Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Եր., ԵՊՀ հրատ., - 358 էջ։ [Sevak G. 1955. Zhamanakakic hayoc lezvi dasǝnthac. Yerevan: YPH hrat. (In Armenian)].
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Hovhannes Zakaryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.