Գրաբարի եզրույթների դրսևորումները Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկում
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.015Բանալի բառեր-:
եզրույթ, խոսքային տիրույթ, ոճաստեղծ բաղադրիչ, ռազմական իմաստի եզրույթ, ապաշխարություն, մեղք, հակադրության հիմնաբառ, եզրույթի ուղիղ և փոխաբերական իմաստ, մարդագետ, աստվածաբանԱմփոփում
Գրաբարով ինքնուրույն և թարգմանական գրականության բառապաշարը ենթարկվել է իմաստաստուգաբանական և ոճական խորաքնին ուսումնասիրության, սակայն բառապաշարի կարևորագույն բաղադրիչը՝ եզրույթային համակարգը, դեռևս ուսումնասիրման կարիք ունի: Գրաբարի եզրույթների իմաստաստուգաբանական և կառուցվածքային հատկանիշների՝ մեր կողմից կատարված քննությունը ցույց է տալիս, որ դրանց ուսումնասիրությունը անհրաժեշտ է կատարել համակարգի ամբողջական ընդգրկմամբ: Գրաբարի եզրույթային համակարգի ամենաակնառու հատկանիշը բազմաշերտությունն է. յուրաքանչյուր ենթաշերտ ունի իր առանձնահատկությունները իմաստաոճային և գործառական դիտակետերում, երբ կարևորվում են նաև տվյալ երկի բովանդակությունը և հեղինակի արվեստը գրաբարի բառապաշարի իմաստային ներբերանգների ընդգրկման և դրանց միջոցով որոշակի ոճական արժեքների ստեղծման գործառույթում: Ի վկայումն վերոհիշյալի՝ սույն հոդվածը ներկայացնում է գրաբարի եզրույթների իմաստաոճային հատկանիշները Գ. Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկում: Հեղինակը կիրառել է իմաստային տարբեր շերտեր և ենթաշերտեր ներկայացնող եզրույթներ, ինչպես՝ կենդանիների անուններ, կենցաղային իրերի, մետաղների անվանումներ, մարմնի՝ հոգևոր և ֆիզիկական կառույցի իմաստով եզրույթներ՝ գործառված ուղիղ և փոխաբերական իմաստներով (վերջիններս նաև դառնում են դարձվածային արտահայտությունների և դարձվածքների հիմնաբառեր), կրոնական, իրավական, ռազմական բովանդակության եզրույթներ: Պետք է ընդգծել, որ տիրապետող են Աստծուն մեծարող եզրույթները, որոնք հիմնականում դիպվածային են՝ առկայացված տվյալ խոսքային տիրույթում:
Հղումներ
Ա. Աբաջյան, Ն. Դիլբարյան, Ա. Յուզբաշյան, Ք. Հարությունյան, Գրաբարի դարձվածաբանություն, Եր., 2020:
Խ. Բադիկյան, Դարձվածային ոճաբանություն, Եր., 2000:
Ռ. Ղազարեան, Գրաբարի բառարան, հ. Ա, Եր., 2000, հ. Բ, Եր., 2000:
Ռ. Ղազարեան, Գրաբարի դարձուածաբանական բառարան, Եր., 2012:
Գ. Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», ակադեմիական հրատ., Եր., 1980:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.